Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանի հետ:
Նշվում է, որ սույն թվականի մարտի 1-ից Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կրթական հաստատություններից մեկում (անունը կհայտարարվի լրացուցիչ) մեկնարկելու է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագիրը՝ թիրախում ունենալով պոլիկլինիկայի հին շենքի վերածումը տեխնոկենտրոնի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ծրագրի նպատակները, դասավանդման ձևաչափը և մատնանշել հետագա քայլերը:
Մարզպետարանը հիշեցնում է, որ Գյումրիի ՏՏ Կենտրոնը հիմնադրվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Հայ Օգնության ֆոնդի կողմից:
Այսպիսով, Հայ Օգնության Ֆոնդի կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է ոլորտով հետաքրքրվող տարբեր մարզերի երիտասարդներին, կարճ ժամանակահատվածում սովորեցնել ծրագրավորման տարբեր լեզուներ, ինչպես նաև Վեբ, Մոբայլ ու Ադամանդագործության 3D մոդելավորում (ադամանդագործությունը մեր մարզում տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է)՝ օգնելով վերջիններիս իրենց տեղը գտնել ՏՏ-ում:
Ընդունելության պայմանները, հայտարարություններն ու գրանցման հղումները շուտով հասանելի կլինեն gitc.am կայքում: