Աբրահամ Լինքոլնը մարկության պատմության մեջ մտավ որպես ամենամարդասեր ու խելացի մարդկանցից մեկը:
Նա կյանքում շատ դառնություններ է տեսել, ծնվել է աղքատի ընտանիքում, մեծ զրկանքներ է տեսել, տեսել է իր չորս զավակներից երեքի մահը: Նրան կարելի է անվանել Մեծ ուսուցիչ:
Ստորև ներկայացնում ենք Լինքոլնի նամակը իր որու ուսուցչին.
… Ես հասկանում եմ, որ մի օր նա կիմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը չեն, որ անկեղծ են: Խնդրում եմ, սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կգտնվի մի ազնիվ մարդ, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի կողքին կա նվիրված առաջնորդ:Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի իսկական ընկեր: Ես հասկանում եմ, որ դրա համար շատ ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ սեփական քրտինքով վաստակած մեկ դոլարը շատ ավելի մեծ արժեք ունի, քան գտած հինգ կամ տասը դոլարը:
Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, որպեսզի կարողանա զգալ հաղթանակի բերկրանքը: Որքան հնարավոր է, նրան հեռու պահեք նախանձից, նրան փոխանցեք ոչ բարձր ծիծաղելու գաղտնիքը: Սովորեցրեք նրան, որ շատ հեշտ է մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը: Եթե կարող եք, ընկերացրեք նրան գրքերի հետ:Նրան մտածելու ժամանակ տվեք, թող կարողանա խորհել հավերժ գաղտնիքների` թռչունների, արևի շողերի մեջ բզզացող մեղուների և կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:
Դպրոցում նրա գտնվելու ընթացքում սովորեցրեք արդար պարտվել և այլ ոչ թե խարդախությամբ հաղթել: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ոմանք պնդում են, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և դաժան՝ դաժանների հետ: Նրան այնքան ուժ տվեք որպեսզի չհետևի ամբոխին: Սովորեցրեք նրան մարդկանցից և լսածից վերցնել միայն լավը:Սովորեցրեք նրան, որ արցունքների համար պետք չէ ամաչել, սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ:
Սովորեցրեք նրան զգուշանալ բոլորին հաճոյանալուց: Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով և սովորեցրեք երբեք վաճառքի չհանել սիրտն ու հոգին:Նրա հանդեպ եղեք մեղմ, բայց առանց ավելորդ քնքշության, որպեսզի նա կոփված լինի: Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատով լցված կլինի մարդկանց հանդեպ: