«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը այս պահին ուսումնասիրում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ֆինանսների նախարար աշխատած ժամանակահատվածում վարկային և դրամաշնորհային միջոցների ծախսը:
Ըստ առկա փաստաթղթերի՝ սեփականության իրավունքով Խաչատրյանին պատկանող «Երևան Մոլ» և «Յուքոմ» ընկերությունները ամբողջությամբ ձեռք են բերվել պետական միջոցներով:
Երեք տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նման տպավորիչ հաջողության արձանագրումը համաձայնվեք, որ ամեն մեկի խելքի բանը չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: