«Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները որոշել են դատի տալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:Այսօր այս մասին լրագրողների հետ զրույզում հայտարարեցին նախաձեռնության անդամները:
«Եթե քաղաքացիները դիմեն քաղաքացիական դատարան` դատարանը կներկայացնի վարույթ նոր սակագին սահմանելու մասին», -ասաց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով նաև փաստեր նարկայացրեց գազի գնի փաստաթղթերի անճշտության վերաբերյալ:
Վերջինս հայցադիմում է ներկայացրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագների մեծությունը փոխելու վերաբերյալ և այդ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի մեծ մասը եղել է ռուսերեն լեզվով:
«Այս փաստը վկայում է, որ և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները չեն պահպանել ՀՀ լեզվի մասին օրենքի դրույթերը և ստորագել են փաստաթղթեր, որոնք ոչ միայն իրենց բովանդակությամբ անհեթեթ են, այլև չեն կարող որպես փասթաթուղթ համապատսախանել ՀՀ օրենսդրության պահանջներին»,- հավելեց Ղուկասյանը:
Նախաձեռնության անդամներն այսօր ցանկանում են, որ այդ գործարքները լինեն թափանցիկ և հանրության համար մատչելի:Ակտիվիստները հանձանաժողավից պահանջել են փաստաթղթեր գազի գնի սակագնի վերաբերյալ, սակայն նրանք չեն տրամադրել: Ըստ Ղուկասյանի` մենք հստակ պատկերացում չենք կարող ունենալ իրական գազի գնի վերաբեյալ և այս հարցի շուրջ ակտիվությունը կարող է միայն հանգեցնել գազի սակագնի նվազեցմանը:
Բացի այդ նախաձեռնության անդամներին անհանգստացնում է այն, որ հայկական կողմը պատրաստվում է իր ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը վաճառել ռուսական կողմին: Նախաձեռնության անդամները մտավախություն ունեն, որ այդ 20 տոկոսի վաճառքը ևս հանրությունից գաղտնի է տեղի ունենալու:
«Մենք փորձելու ենք հասնել նրան, որ հանրությունը իրազեկ լինի այդ գործընթացներին և մարդիկ իմանան, որ իրենց դիրքորաշումից է կախված գազի գնի փոփոխությունը», այս մասին ասաց նախառձեռնության մյուս անդամ Արամ Գրիգորյանտ: Ըստ նրա` մենք այսօր ռուսական կողմից կախվածության մեջ ենք գտնվում և եթե ռուսական կողմին մեր ունեցած 20 տոկոսը վաճառվի ևս, մենք և մեր էներգետիկ համակարգն ամբողջովին կտանք մեկ այլ պետության:
«Մենք ուզում ենք, որ չլինի անմիջական վաճառք, այլ բաժնեմասերով, որոնց բաժնետերերը կլինեն նաև հայաստանյան ներկայացուուցիչներ»,-ավելացրեց Գրիգորյանը:
Անդրիաս Ղուկասյանի կարծիքով` սա մեզ համար ավելի շահեկան կլինի, քան ամբողջը տալ Ռուսատանին: Անգամ այն դեպքում, եթե հայ օլիգարխները գնեն բաժնամասերը.
«Ավելի լավ է Սամվել Ալեքսանյանը դրա տերը լինի, քան ռուսական պետությունը», -հավելեց Արամ Գրիգորյանը: