Այս շաբաթ ամենահաջողակն են լինելու կենդանակերպի հետևյալ նշանները.
Խեցգետին
Խեցգետիններ, այս օրերին Դուք կարող եք Ձեզ իսկապես հաջողակներ համարել: Աշխատանքի վայրում Դուք ուշադրույան կենտրոնում եք լինելու, քանի որ այդպիսի տաղանդավոր մարդկանց դժվար է չնկատել: Օգտագործեք Ձեր մասնագիտական որակներն ու գրավչությունը, ու հաջողությունը երկար չի սպասեցնի: Նյարդայնացնող երևույթներից ցանկալի է ազատվել:
Բոլորն ունեն իրենց թերություններն ու իմաստ չունի ուշադրություն դարձնել ցրված գործընկերների ու վատ ղեկավարին: Սիրային երկինքը ներկված է ծիածանի բոլոր գույներով, սակայն ամենաշատը կարմիր երանգներն են. կրքոտ սիրավեպերն ու վառ խոստովանությունները շատ կլինեն: Սիրահարվեք, սակայն մի մոռացեք, որ Կուպիդոնի հետ թռչում են նաև արագիլներ: Ազատ օրերը ցանկալի է անցկացնել օգտակար: Եկող շաբաթ-կիրակին նվիրեք արվեստին. այցելեք ցուցասրահներ, թատրոններ, կինո և այլն:
Կշեռք
Դուք բավական էմոցիոնալ եք և դա լավ է: Իրականություն դարձրեք Ձեր հիանալի ծրագրերը: Մի մոռացեք նրանց, ովքեր օգնում են Ձեզ: Մարդկանց կարծիքն իհարկե Ձեզ հարկավոր չէ, սակայն երբեմն լսեք հարազատ մարդկանց խորհուրդներներ:
Աշխատանքն իհարկե շատ է, սակայն Ձեզ նման բաները չպետք է վախեցնեն: Դուք պատրաստ եք աշխատել ամբողջ շաբաթ՝ մոռանալով անգամ ազատ օրերի մասին: Սակայն հարկավոր չէ այդպես վարվել: Հանգիստը շատ կարևոր է: Ձմեռվա այս շաբաթը հնարավոր են անակնկալներ սիրային առաջնագծում՝ երկրպագուները կակտիվանան:
Այծեղջյուր
Ձեր տրամաբանությունը բարձրունքի վրա է, իսկ նախազգացողության հետ խնդիր ընդհանրապես չունեք: Զարմանալի չէ, որ այս շաբաթ Ձեզ համար ամեն ինչ հաջողակ է դասավորվելու: Դուք աշխատում եք սեփական ռիթմով, իսկ ուրիշները փորձում են հարմարվել Ձեզ (նույնիսկ ամենադանդաղաշարջ գործընկերները փորձում են հասցնել Ձեր ետևից):
Բայց չափը մի անցեք, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Այս շաբաթ հաջողություններ կլինեն նաև ուսումնական ոլորտում: Փորձեք ինչ-որ նոր բան սովորել, օրինակ՝ օտար լեզու: Սիրային առաջնագիծը լիքն է լինելու սիրավեպերով: Ձեր երկրպագուները կդառնան ավելի զգացմունքային և նուրբ: