Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:
«Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»,-գրել է նա:
ՀՔԾ-ից հաստատել են այս տեղեկությունը: