Լազերային էպիլյացիայի մասին այսօր կարելի է բազմաթիվ առասպելներ լսել. ոմանք համարում են, օրինակ, որ լազերային ճառագայթը կարող է այրել մաշկը ու վնասել ներքին օրգանները, մյուսները կարծում են, թե դա շատ թանկարժեք մեթոդ է, որը միայն հարուստներին է հասանելի։
Այդ ամենը իրականությանը չի համապատասխանում, վստահեցնում է «Ավանտա» նորարարական բժշկական կլինիկայի գեղագիտական բաժանմունքի գլխավոր բժիշկ Լիլիթ Թումանյանը։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նա պատմել է, թե ինչ է իրենից ներկայացնում լազերային էպիլյացիան, որքանով է այն անվտանգ ու ինչ առավելություններ ունի մազահեռացման մյուս մեթոդների համեմատ։
Ինչպե՞ս է աշխատում լազերային էպիլյացիան
Լազերային էպիլյացիան հեռացնում է մազերը՝ մազի ֆոլիկուլները լազերային ճառագայթման օգնությամբ ոչնչացնելու միջոցով։ Այս մեթոդի գործողության մեխանիզմը հասկանալը բարդ չէ․ մուգ գույնի մազերը պարունակում են մելանին՝ պիգմենտ, որն ունակ է կլանել որոշակի երկարության լուսային ալիքները։ Լազերային էպիլյացիայի մեջ ոսկե ստանդարտ համարվող ալեքսանդրիտյան լազերը կարող է ներթափանցել մաշկի մեջ մինչեւ 2 մմ՝ հենց այս խորության վրա է աճում մեր մազերի մեծ մասը։ Այն մազերի համար, որոնց արմատները ավելի խորն են գտնվում, կան լազերի այլ տարատեսակներ, հարմար տեսակը պետք է ընտրի մասնագետը, որը լավ հասկանում է մարդու անատոմիան։
Լազերային ճառագայթի ներգործության արդյունքում մելանինը տաքանում է ու քայքայում է մազի բջիջները՝ մազի ֆոլիկուլը սնուցող անոթների հետ միասին։ Արդյունքում մազերը ընկնում են՝ մահացած արմատների հետ միասին, ընդ որում մաշկային ծածկույթի ամբողջականությունը չի խախտվում։
Կարող է տպավորություն ստեղծվել, որ լազերային էպիլյացիայի օգնությամբ կարելի է հեռացնել միայն մուգ գույնի մազերը, որոնք պարունակում են շատ մելանին, բայց իրականում «Ավանտա» կլինիկայում տեղադրված սարքերի (Candela GentleLASE PRO U, Fotona SP DYNAMIS, SOLARS EVOLINE)՝ ալիքների տարբեր երկարություն ունեցող ծրագրերը հնարավորություն են տալիս «աշխատել» նաեւ բաց գույնի մազերի հետ՝ անկախ մաշկի գույնից։
Որոշ հաճախորդներ հարցնում են՝ արդյոք պրոցեդուրայի ընթացքում ճառագայթները կարող են վնասել մարդու ներքին օրգանները։ Ոչ, չեն կարող, վստահեցնում են մասնագետները։ Քանի որ ճառագայթների երկարությունը, ինչպես արդեն նշեցինք, ընդամենը 2 մմ է, մաշկից ներս թափանցել ու ներքին օրգաններին հասնել դրանք պարզապես չեն կարող։
«Այն հիվանդները, որոնք վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ ունեն, երբեմն հարցնում են՝ արդյոք իրենց կարելի է վզի վրա լազերային էպիլյացիա անել, արդյոք դա իրենց համար վտանգավոր չէ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ, վտանգավոր չէ, քանի որ լուսային ալիքները պարզապես չեն հասնում վահանաձեւ գեղձի հյուսվածքներին», - նշել է Լիլիթ Թումանյանը։
Լազերային էպիլյացիան ի՞նչ առավելություններ ունի մազահեռացման մյուս մեթոդների նկատմամբ
Էպիլյացիայի բոլոր միջոցները, որոնք առաջարկում են մազերի հեռացում դրանք պոկելու միջոցով, բավականին ցավոտ են ու հաճախ են ուղեկցվում մաշկի մեջ ներաճած մազերի խնդրով, որը լավ ծանոթ է մեղրամոմի ու էլեկտրական էպիլյատորների միջոցով մազահեռացման սիրահարներին։ Մաշկի վնասման ու վարակի տարածման հավանականությունը էպիլյացիայի նման միջոցների դեպքում նույնպես այնքան ցածր չէ, որքան ցանկալի կլիներ։
Ինչպես հայտնի է՝ լազերային ճառագայթման տարբերակիչ առանձնահատկությունը դրա մոնոխրոմությունն (միագույնություն) է, այսինքն լազերի յուրաքանչյուր տեսակ ճառագայթում է որոշակի երկարության ալիքներ։ Այսինքն բժշկության մեջ լազերի գործածման ժամանակ, իմանալով այս կամ այն լազերի ֆիզիկական հատկությունները, մենք կարող ենք 100 տոկոս վստահությամբ նախապես կանխատեսել, թե ինչպես լազերի ճառագայթումը կազդի հյուսվածքների վրա։ Դրանով է հենց պայմանավորված բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը՝ ֆոտոէպիլյացիայի համեմատ։
Ֆոտոէպիլյատորները նույնպես գոյություն ունենալու իրավունք ունեն, բայց դրանք ի սկզբանե պարունակում են էպիլյացիայի պրոցեդուրայի որոշակի անկատարություն։ Ֆոտոէպիլյատորները չեն գրանցվել որպես բժշկական սարքավորում։ Դրանցով աշխատանքը չի պահանջում բժշկական արտոնագիր, այդ իսկ պատճառով դրանք լայնորեն կիրառվում են միջին մակարդակի վարսավիրանոց-սալոններում։
Էլեկտրական էպիլյացիան միանգամայն տրավմատիկ է մաշկի ու ցավոտ՝ հիվանդի համար։ Դրանից հետո մաշկի վրա հաճախ են մնում հետքեր՝ փոքր այրվածքներ, որոնք կարող են չանցնել շաբաթներով, ամիսներով, կամ նույնիսկ տարիներով։ Իսկ լազերային էպիլյացիայի ժամանակ ինֆեկցիաների հավանականությունը գրեթե զրոյական է ՝ լազերային էպիլյացիայի ժամանակ մազերը սափրելու կարիք չկա, մաշկի ամբողջականությունը պրոցեդուրայի ընթացքում չի խախտվում, իսկ սարքավորումն ինքը հեռակա է աշխատում՝ մաշկին չդիպչելով։
Անվտա՞նգ է արդյոք լազերային էպիլյացիան
Սովորական գեղեցկության սրահներում ոչ ոք չի կարող երաշխավորել Ձեր անվտանգությունը ցանկացած պրոցեդուրայի՝ նույնիսկ մազերը կտրելու ժամանակ, անկախ նրանից, թե ինչեր են ձեզ խոստանում։
Սակայն նույնը չի կարելի ասել մասնագիտացած բուժկենտրոնների մասին։ Այստեղ մանրակրկտորեն պահպանում են սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ էպիլյացիան կատարում են բժշկական կրթությամբ մասնագետները, ինչը հաճախորդին ապահովում է առավելագույն հարմարավետություն ու անվտանգություն։ Նման կենտրոններում որեւէ ինֆեկցիայով վարակվելու հավանականությունը զրոյական է, իսկ մասնագետների պրոֆեսիոնալիզմն օգնում է խուսափել նաեւ բոլոր ոչ ինֆեկցիոն խնդիրներից։
Մարմնի ո՞ր մասերից են մարդիկ հիմնականում ցանկացնում հեռացնել մազերը
Լիլիթ Թումանյանի խոսքով՝ կանանց հիմնականում հետաքրքրում է դեմքի՝ շրթերի, այտերի վրա աճող մազերի հեռացումը։ Պակաս պահանջված չեն նաեւ ձեռքերի, ոտքերի, թեւատակերի ու իհարկե բիկինիի հատվածի էպիլյացիան։
Ի դեպ, հետաքրքիր է, որ լազերային էպիլյացիայով հետաքրքրվում են ոչ միայն կանայք․ գլխավոր բժշկի խոսքով՝ այսօր «Ավանտայի» հաճախորդների շուրջ 30 տոկոսը տղամարդիկ են, որոնք ցանկանում են ազատվել այտոսկրերի վրա, աչքերի տակ, վզի վրա ու ծոծրակին աճող մազերից։ Ավելին՝ վերջերս նրանց սկսել են ավելի հաճախ դիմել տղամարդիկ, որոնք ցանկանում են ազատվել թեւատակերի, մեջքի ու կրծքի վրա աճող մազերից։ Իսկ բժիշկ հաճախորդները հաճախ դիմում են՝ ձեռքերի վրայի ավելորդ մազերից ազատվելու համար։
Որքանո՞վ է մատչելի լազերիային էպիլյացիան
Շատերին լազերային էպիլյացիան վանում է գնային անորոշությամբ՝ երբ նրանք հարցնում են, թե որքան կարժենա օրինակ ոտքերի էպիլյացիան, նրանց պատասխանում են, որ ամեն ինչ կախված է նրանից, թե պրոցեդուրայի ընթացքում քանի իմպուլս կպահանջվի։ Այդքան վերացական պատասխանը ոչ բոլորին կգոհացնի։
Սակայն հիմա «Ավանտա» կենտրոնը լազերային էպիլյացիայի համար առաջարկում է ֆիքսված գներ ՝ անկախ իմպուլսների քանակից։ Եթե նախկինում երկու ոտքերից մազերի հեռացման համար վճարում էին մոտ 100 000 դրամ, ապա հիմա կլինիկան առաջարկում է 59 000 դրամ ֆիքսված գին, անկախ նրանից, թե քանի իմպուլս կպահանջվի Ձեր ոտքերից բոլոր մազերի հեռացման համար։
Ինչպես նշեց բժշկուհի Թումանյանը, վճարման նախկին ձեւը նույնպես կգործի, ու եթե հաճախորդի մաշկին մազերը քիչ են ու նրա համար ավելի շահեկան է իմպուլսների քանակի համար, այլ ոչ թե ամբողջ հատվածի համար ֆիքսված գնով վճարելը, ուրեմն նրան կտրամադրվի նման հնարավորություն։
Նշենք, որ «Ավանտա» կլինիկայում կոնսուլտացիան անվճար է ու այն մասին, թե հատկապես որքան կարժենա մարմնի որոշակի հատվածի էպիլյացիան, նաեւ այն մասին, թե ինչպես է պետք պատրաստվել պրոցեդուրային, կարելի է իմանալ հենց մասնագետից: