Դաշտանը կապված է Լուսնի փուլերի հետ
Սխալ է։ Չկա գեթ մեկ հետազոտություն, որը կապացուցի Լուսնի փուլերի և դաշտանի միջև եղած կապը։
Հղիության համար բոլոր հորմոնները պետք է բալասնավորված լինեն
Սա նույնպես սխալ է։ Սակայն սա հաճախ պնդում են գինեկոլոգները, ինչի պատճառով մի շարք աղջիկներ հորմոնների համար հետազոտություններ են անցնում։
Հղիանալու համար հարկավոր է սեքսից հետո որոշ ժամանակ պառկած մնալ
Այս փաստը հաստատող ոչ մի հետազոտություն չկա։ Հայտնի չէ, թե ինչ կապ կարող են ունենալ հղիությունը և սեռական ակտից հետո հորիզոնական դիրքով մնալը։
Կանացի օրգազմը ինչ-որ կերպ կապված է վերաարտադրության հետ
Ոչ, այդպես չէ։ Բազում հետազոտություններից պարզ է դարձել, որ կանացի օրգազմը ոչ մի կապ չունի բեղմնավորման հետ։