Ներկայացնում ենք խորհուրդներ կին-տղամարդ հարաբերությունների մասին։ Չնայած դրանք մեծամասամբ կանանց համար են, բայց որոշները վերաբերում են նաեւ ուժեղ սեռի ներկայացուցիչներին։

Այսպիսով՝

Եթե տղամարդը սիրում է ձեզ, ոչինչ չի կարող ստիպել նրան հեռանալ ձեզանից։

Եթե տղամարդը չի սիրում ձեզ, ոչինչ չի կարող ստիպել նրան մնալ ձեր կողքին։

Վստահեք ձեր ներքին ձայնին։

Բավական է, հանուն հարաբերությունների փորձեք փոխվել կամ փոխել դիմացինին։ Դա անտեղի ժամանակի կորուստ է։

Իհարկե, ֆիլմերում այդքան շատ ցուցադրված «առաջին հայացքից սերը» պատահում է (բայց հազվադեպ), սակայն հարաբերությունների աստիճանանբար զարգացումն ավելի նախընտրելի է։ Չէ՞ որ Հռոմը մեկ օրում չի կառուցվել...

Երբեք ձեր կյանքը մի ապրեք հանուն ինչ-որ մեկի։Առաջին հերթին գտեք ձեր սեփական երջանկությունը։

Մի շարունակեք հարաբերությունները՝ հուսալով, որ «ամեն ինչ լավ կլինի»։ Մեկ տարի անց դուք բարկանալու եք ձեր այս որոշման պատճառով։

Հարաբերություններում միակ մարդը, ում կարող եք վերահսկել, դուք եք։

Խուսափեք այն տղամարդկանցից, ովքեր տարբեր կանանցից երեխաներ ունեն։ Նման տղամարդը պատասխանատվության զգացում չունի։ Ինչու՞ եք ցանկանում հարաբերություններ սկսել նման մարդու հետ։

Միշտ ունեցեք ձեր ընկերական շրջապատը։

Եթե տղամարդու՝ ձեզ ցուցաբերած վարքագիծն այնքան էլ դուր չի գալիս ձեզ, անպայման բարձրաձայնեք այդ մասին։ Հիշեք, որ իրական հարաբերությունները կառուցվում են փոխհամաձայնության եւ փոխադարձ վստահության հիմքի վրա։

Նա չպետք է զգա, որ ձեզ համար ինքն ավելի կարեւոր է, քան դուք ինքներդ՝ նույնիսկ եթե նա ավելի կրթված կամ ավելի լավ աշխատանք ունի։ Պետք չէ տղամարդուն աստվածացնել։

Տղամարդը ձեզ կվերաբերի այնպես, ինչպես դուք թույլ կտաք։

Հարաբերություններում դուք չպետք է ամեն ինչ միայնակ անեք։ Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։

Երբեմն հնարավորություն տվեք, որ նա կարոտի ձեզ։ Եթե տղամարդը միշտ գիտի, թե դուք որտեղ եք եւ միշտ հասանելի եք նրա համար, նա կարող է ձանձրանալ այդ վիճակից։

Ամբողջովին մի տրվեք տղամարդուն։ Առաջին հերթին սիրեք ձեզ։

Աղբյուրը՝ Creu