Փորձագետների խումբը գտել է առեւտրային նավը, որն անհետացել էր Բերմուդյան եռանկյունում 1925 թվականին, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Fox News-ին։

Image result for Век пролежал: найден корабль, пропавший в Бермудском треугольнике

Նշվում է, որ 1925 թվականի նոյեմբերի 29-ին շոգենավը դուրս է եկել Չառլսթոնի նավահանգստից (Հարավային Կարոլինայի նահանգ) եւ ուղեւորվել դեպի Կուբա, բայց այդպես էլ նշանակման վայր չի հասել։ Նավի 32 ուղեւորների մարմինները նույնպես չեն գտնվել։Image result for Век пролежал: найден корабль, пропавший в Бермудском треугольнике


Ստորջրյա հետազոտողների եւ ծովային հնագետների խումբը 2020 թվականին նավը հայտնաբերել է Սենթ Օգասթինի (Ֆլորիդայի նահանգ) ափից 65 կիլոմետր հեռավորության վրա։

2018 թվականին Սաութհեմփթոնի համալսարանի հետազոտողները հայտարարել էին, որ պարզել են Բերմուդյան եռանկյունում նավերի անհետացման գաղտնիքը։ Գիտնականները հավաստիացնում են, որ նավերի զանգվածային կործանման պատճառը այս վայրում օվկիանոսային բարձր «մարդասպան ալիքներն» են։ Հետազոտողների կարծիքով՝ այդ ալիքները կարող են առաջանալ անսպասելի եւ ունենալ կործանարար ուժ, ինչի հետեւանքով անգամ ամենամեծ նավերը կարող են խորտակվել։