Թուրք դիզայները հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չի կարի։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Հերթական թուրք-ադրբեջանցի հայտնի գործիչն է հանդես եկել հակահայկական հայտարարությամբ:
Աստղերի համար զգեստներ մոդելավորող ադրբեջանցի-թուրք Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար: Որպես պատճառ Իսմայիլը մատնանշել է այն, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց եղեռնը:
Թուրքական մի հեռուստահաղորդման ընթացքում Իսմայիլը մասնավորապես ասել է.
«Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված Հայոց եղեռնը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»: