Խակասիայի Գերագույն դատարանը դատապարտել է 47-ամյա պապին և 42-ամյա տատին, որոնք իրենց 11 ամսական թոռնիկին գցել են վառարանը, հայտնում է РИА Новости- ն:
Պարզվել է, որ մեկ տարի առաջ Խարոյ գյուղում հարբած պապը թոռնիկին գցել է վառվող վառարանի մեջ: Դրանից առաջ տատիկը, որը նույնպես հարբած վիճակում է եղել, փորձել է խեղդել երեխային: Հայտնի է դարձել, որ նրանք կատարել են այդ հանցագործությունը թոռնիկի նկատմամբ անձնական թշնամանքից դրդված, որը ծագել էր այն պատճառով, որ նա, իբր, անընդհատ լաց է եղել:
Դատարանը կնոջը դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Տղամարդը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ խստացված ռեժիմով գաղութում: