Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ ունեցած խնդիրների մասին:
«Օզիլը շատ լավ ֆուտբոլիստ է, այս հարցում ոչ մի կասկած լինել չի կարող: Այնուամենայնիվ, նա ֆիզիկապես ավելի թույլ էր, քան «Արսենալի» շատ այլ խաղացողներ, և հենց այդ պատճառով չէր ընդգրկվում մեկնարկային կազմում:
Մեսութը բարձրակարգ կիսապաշտպան է, սակայն գտնվում է թոփ խաղացողներից ավելի ցածր մակարդակի վրա»,- Էմերիի խոսքը փոխանցում է Marca-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն «Արսենալի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: