Մոսկվայի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ «համաձայնության են եկել Մոսկվայի շրջանի ժամանակավոր նահանգապետ Անդրեյ Վորոբյովը մենք որոշում են ընդունել հուլիսի 15-ը Մոսկվայում և Մոսկվայի շրջանում հայտարարել սգո օր»:Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
Հիշեցնենք, որ շաբաթ օր Պոդոլսկից Կուրիլովո գնացող ավտոբուսը բախվել է КамАЗ մակնիշի բեռնատարի հետ,ինչի պատճառով 18 մարդ մահացել էր, 14-ը տեղում, իսկ ևս չորս մարդ` հիվանդանոցում: Հայտնի է նաև,որ բեռնատաի վարորդը եղել է Հայաստանից: Ոստիկանները համարում են, որ ավտովթարի մեղավորները բեռնատարի ավտոմեքենան:Հայտնի է դարձել, որ բեռնատարի ավտովարորդը տարվա ընթացքում վեց անգամ ենթարկվել է պատասխանատվության ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու պատճառով: Այսօր նրա նկատմամբ մեղադրանք է հարուցվելու: