ԽՈՅԵՐ
Այսօր պետք է շնորհակալություն հայտնեք ձեր սիրելիին։ Իսկ թե ինչի համար, ինքներդ որոշեք։
ՑԼԵՐ
Աստղերը երաշխավորում են, որ այսօր ձանձրանալու առիթ չեք ունենա։ Ձեր երկրորդ կեսը օրն իսկական տոնի է վերածելու։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեր կողքին կլինեն, ինչը նշանակում է, որ հաջողությունը ուղեկից կլինի ձեզ։ Երազանք պահեք, եւ այն անպայման կիրականանա։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ է վճռական քայլեր անելու։ Հետեւաբար, նրան հարկավոր կլինի ձեր աջակցությունն ու օգնությունը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր պերճախոսություն ու բարյացակամությունն ուղեկից կլինեն ձեզ։ Եվ ձեր ընտրյալը անպայման կգնահատի դա:
ԿՈՒՅՍԵՐ
Որքան էլ փորձեք մոռանալ ձեր անձնական կյանքում առկա խնդիրների մասին, միեւնույն է, չի ստացվի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ստիպված եք լինելու ինքնուրույն կայացնեք կարեւոր որոշումները։ Նույնիսկ ձեր սիրելի էակը չի կարող խորհուրդներ տալ ձեզ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր պետք է ձեր սիրելիին պատասխանեք այն մեծ սիրով եւ ջերմությամբ, որով Նա ձեզ է վերաբերում։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր տարօրինակ եւ անհավանական կասկածներ տանջելու են ձեզ։ Կթվա, որ ձեր սիրելին այլեւս չի սիրում եւ անտարբեր է դարձել ձեր նկատմամբ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Մի ամաչեք եւ եւս մեկ անգամ զանգեք ձեր սիրելիին, հարցրեք նրա գործերից, հիշեցրեք ձեր զգացմունքների մասին։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ցանկանում եւ ինչ եք մտադիր անել։ Ձեր քայլերը Նրան անտրամաբանական, սխալ եւ չմտածված կթվան։
ՁԿՆԵՐ
Թվում է՝ ձեր խոսքերը, արցունքներն ու խնդրանքները մի գրոշի արժեք չունեն։ Աստղերը հուշում են՝ երբեմն շշուկն ավելի ազդեցիկ եւ լսելի է, քան բղավոցը։