Փետրվարի 11-ին ժամը՝ 7։10-ի դրությամբ, էլեկտրական ենթակային վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Այժմ ընթանում են վերականգման աշխատանքներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են, ՏԿԵ նախարարությունից:

«Հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում երթևեկել պահպանելով անվտանգության կանոնները։ Վերականգման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է հաղորդագրության մեջ:


ՏԿԵ նախարարությունից նաեւ հայտնում են. «Ժամը 9:00-ի դրությամբ, Մեղրիի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում։ Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է (Զանգերի հատված) բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով։ Աշոցքի, Լոռիի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: