Արցախում երկու զինծառայող է մահացել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Երկու զինվոր է մահացել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:


Նշենք, որ Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: