Անտարկդիդայի ամենաարագ հալչող սառցաբեկորներից մեկից՝ Պայն-Այլենդից գրեթե Երևանից մեծ (223 քկմ) ևս մեկ այսբերգ է առանձնացել:
Եվրոպական Copernicus նախագծի գիտնականները սառցաբեկորը դիտարկել են դեռ 2019-ի հոկտեմբերից, երբ դրա վրա հայտնվել են խորը ճաքեր, գրում է ՄԻՐ 24-ը:
Փետրվարի 11-ին նրանք «կտրեցին» բեկոր՝ ընդհանուր 350 քկմ ծավալով սառցաբեկորից մի հատված:
Այսբերգներն ընկել են Ամուդսենի ծովը: Գիտնականների պնդմամբ՝ սառցաբեկորները չեն բարձրացնի ծովի մակարդակը, այնուամենայնիվ, սառցե ծածկույթի վիճակն անհանգստացնող է:
Վերջին 20 տարում Պայն-Այլենդ սառցաբեկորից և դրա «հարևան» Տուեյտսայից ավելի հաճախ են սկսել սառցաբեկորներ պոկվել: Եթե նախկինում դա լինում էր 4-6 տարին մեկ, ապա այժմ, ըստ NASA-ի՝ համարյա ամեն տարի է՝ 2011, 2013, 2015, 2017, 2018 թվականներին և այժմ նաև 2020-ին: Մասնագետները մտավախություն ունեն, որ շղթայական ռեակցիա կսկսվի. սառույցի զանգվածներից առանձնացող այսբերգները կսկեն ավելի շուտ հալչել, ծովային տաք ջրերն ավելի կմոտենան բաց եզրերին, հալվելու պրոցեսը կարագանա, սառցաբեկորները կթուլանան, արդյունքում ավելի շատ սառցե բեկորներ կկորչեն: