Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ժպիտ պարգևեց Ազգային ժողովի դահլիճում նստածներին։
Այսօր ԱԺ–ում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մի քանի վայրկյան չէր կարողանում գտնել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։
Երբ Ռևազյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոսքը փոխանցեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը մի քանի վայրկյան փորձում էր հայացքով գտնել Ալեն Սիմոնյանին ու չէր գտնում։
«Տիկին Ռևազյան, ես այստեղ եմ»,– նրան օգնեց Սիմոնյանը։
«Որտե՞ղ»,– մոլորված հարցրեց Ռևազյանը։
Երբ դահլիճում նստածները սկսեցին ծիծաղել, նա շրջվեց Սիմոնյանի կողմն ու ասաց. «Հա՜, կներեք»։
«Բարև ձեզ, բարև ձեզ»,– ժպտաց Սիմոնյանը։