«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին մի շարք ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել հեղափոխության օրերին Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի արձակած ապօրինի հրամանների մասին։


Մասնավորապես, որ նա այդ օրերին՝ կոնկրետ 2018-ի ապրիլի 20-ին, իր մոտ է կանչել իր բոլոր տեղակալներին, բաժանմունքի պետերին, 15-20 կոչումով գնդապետների և հրահանգ է տվել՝ եթե այդ օրերին ժողովուրդը փակի զինվորական ավտոտեսչությանն ուղեկցող մեքենաների ճանապարհը, ապա զինվորական ավտոտեսչությանը հրահանգել՝ իջնել ուղեկցող ավտոմեքենայից ու նստել զինվորական բեռնատար ավտոմեքենայի ղեկին և տրորելով անցնել ժողովրդի վրայով։ Բաղդասարյանը դա հիմնավորել է՝ ասելով, թե հեղափոխություն է, մի 7-8 հոգի էլ պետք է մեռնի, բա ոնց, ու բառացի հայտարարել է, որ Նիկոլը հիմար է, չի հասկանում՝ ինչ է անում։

Մեր տեղեկություններով՝ այդ ակնհայտ ապօրինի հրամանը կատարելուն դեմ է արտահայտվել միայն Բաղդասարյանի այդ ժամանակվա տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը, որն, ըստ կանոնակարգի, զեկուցագիր է գրել, տվել է Բաղդասարյանին և նշել, որ հրաժարվում է այդ հրամանը կատարել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: