Որոշ մարդիկ համոզված են, որ ուղղագրությունը ստուգող ծրագրի կախվածությունը, մարդկանց դարձրել է անգրագետ, իսկ համացանցի օգտագործումը ընդհանրապես օգտագործումից դուրս է բերել գրիչը: Ներկայում բոլոր գրությունները կատարվում են համակարգչով, որը էականորեն վատացրել է մարդկանց ձեռագիրը: Սակայն նոր գրիչի գյուտարարները հուսով են, որ իրենց կողմից մշակված սարքավորումը կարող է լուծել այդ խնդիրները: Հետաքրքիր է, որ անձամբ գրիչի մեջ կա փոքրիկ համակարգիչ: Այս մասին գրում է FederalPost-ը:

Երկու գերմանական ձեռնարկատատերերի ծնունդը Lernstift-ը սովորական գրիչ է սովորական թանաքով, սակայն նրա մեջ գտնվում է շարժման հատուկ սենսոր և փոքրիկ համակարգիչ, որը աշխատում է Linux համակարգով Wi-Fi չիփով: Եթե գրիչը «զգում է» անփույթ ձեռագիրը, այն մեղմ կերպով վիբրացիայի է ենթարկվում: Բացի դա գիտնականները հուսով են գրիչը այնքան խելացի դարձնել, որ կարողանա հայտնաբերել նաև սխալները:  

Lernstift կազմակերպության ղեկավարությունը, որը գերմաներեն նշանակում է «Սովորոցնող գրիչ» նշում են, որ իրենց գրիչն առաջին հերթին նախատեսված է երեխաների համար, որոնք նոր  են սովորում գրել: Այսպիսի գրիչի ստեղծման գաղափարը ծագել է կազմակերպության հիմնադիր 36 ամյա Ֆալկա Վոլսկիի մոտ անցյալ տարի, երբ 10 տարեկան երեխան կատարում էր իր տնային աշխատանքները: