Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը՝ «Ազերթաջը», փոխել է նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով բաց քննարկմանը հնչեցրած ելույթի մի հատվածը: Բնագրի լեզվով՝ անգլերեն հրապարակված տեսանյութում անգամ ձայնի տոնայնությունը հստակ տարբերվում է այն հատվածում, որը խմբագրվել է:


Ալիևը հայտարարել էր, որ «ավելի քան տասը երկիր ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Ակնհայտ է, որ Ալիևի վախերն են նրան հանգեցրել նման վրիպման: Եվ դրան ոչ ոք հատուկ ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ ադրբեջանական լրագրողների մղումը շտկելու իրենց ղեկավարի խոսքը: «Ազերթաջը» Ալիևի «Լեռնային Ղարաբաղի անկախությունը» ձևակերպումը փոխել է՝ դարձնելով «Խոջալուի ցեղասպանություն»՝ անտեսելով անգամ լրագրողական էթիկայի կանոնները: Ձայնագրության մեջ թվացյալ Ալիևի ձայնով խմբագրումը սեփական երկրի նախագահի նկատմամբ ծաղրական վերաբերմունք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութերից մեկում Ալիևի իրական հայտարարությունն է, երկրորդում՝ խմբագրված տարբերակը: