newmag-ը պատմում է, թե ժամանակակից գիտության զարգացումները ինչպես շրջադարձորեն կարող են փոխել մեր և ապագա սերնդի սեքսուալ կյանքը։

Միայն ծույլերը չեն խոսում, թե ինչպիսին կլինի ապագայի սեքսը։ Հետուստատեսությունը, կինոարտադրությունը, համացանցը և տեղեկատվության մնացած բոլոր աղբյուրներում միայն ֆանտաստիկ գաղափարներն են սեքսի մասին։

Արհեստական ինտելեկտ
Հեռու չէ այն ժամը, որ հերթական տեխնոլոգիական նորամուծությունը ձեր վիրտուալ օգնականներին ավելի կհզորացնի, և նրանք կսկսեն ճանաչել ձեր ձայնը և ոչ միայն։ Ժամանակակից մարդը առանց այդ էլ խրված է համացանցի և վիրտուալ շփումների մեջ, իսկ հետագայում էկրանից այն կողմ նրա զրուցակիցը կարող է լինել ոչ թե իսկական մարդը, այլ օպերացիոն համակարգ՝ արհեստական ինտելեկտով։

Նմանատիպ հեղափոխությունը կազդի սիրային հարաբերությունների վրա, որի հետևանքով մարդը կմղվի երկրորդ պլան։ Սպայք Ջոնսոնի «Նա» ֆիլմը հենց դրա մասին է․ Հոակին Ֆենիկսի կատարմամբ 40-ամյա գրողը սիրահարվում է իր օպերացիոն համակարգին, նրա հետ վիրտուալ սիրով է զբաղվում, և վերջնականապես բաժանվում է իր գեղեցիկ կնոջից։ Իր հարաբերությունների մասին նա նաև պատմում է գործընկերներին և մտերիմներին։ Վերջիներս նրան բժիշկների մոտ տանելու փոխարեն լսում են, խորհուրդներ են տալիս, պատմում են նրան կուրության մասին, թե ինչպես է օպերացիոն համակարգը ազդում հերթական գրասենյակային անհաջողակի վրա։

Այսպիսի սցենարային ֆիլմերը ներկայիս սերնդին նախազգուշացնում են, որ ապագայում նրանք կարող են առնչվել նմանատիպ խնդիրների։

Բժշկագիտություն
Ողնուղեղի խթանիչը, որը ստեղծել է ամերիկացի վիրաբույժ Ստյուարտ Մելոն, Արևմտյան հասարակությանը թույլ է տալիսխոսել սեքսուալ հեղափոխության նոր ուղղության մասին։ Սարքը ծխախոտի տուփի չափով իմպլանտ է,որն ի սկզբանե ստեղծվել էր, որպեսզի մեղմացներ ողնաշարի ցավը։ Սակայն նրա հիվանդներից մեկը այդ սարքի տեղադրումից հետո սկսել է արագացած ձևով շնչել և տնքալ, իսկ զարմացած բժիշկը կնոջ մեղադրանքների փոխարեն խնդրանք լսեց։ Նա ցանկանում էր, որպեսզի վիրաբույժը այդպես սովորեցներ նրա ամուսնուն։

Այդ դեպքից հետո սարքը արտոնագրվել է և հիմա գտնվում է վերասարքավորման փուլում։ Բժիշկը ապագայում փորձում է այնպես անել, որպեսզի մարդիկ ցանկացած պահի կարողանան օրգազմ ստանալ։ Նրանք պարզապես կսեղմեն հեռակառավարման վահանակը և սարքը զուգընկերոջ փոխարեն ամեն ինչ կանի։

Ծրագրվում է, որպեսզի այն բուժի հիվանդ կանանց, ովքեր տառապում են, որ օրգազմի չեն հասնում, որն էլ իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնում։ Այն թույլ կտա նաև վիրահատություններ կատարել առանց անզգայացման։ Դեռ հայտնի չէ, թե սարքը ինչպես է ազդում տղամարդկանց վրա։

Հագուստ
Բրիտանական Durex ընկերությունը ներկայացրել է նոր, հեղափոխական աշխատանք։ Ներքնազգեստն օժտված է սենսորներով, որոնք ազդում են մարդու էրոգեն հատվածներին։ Որպեսզի այն սկսի աշխատել, պարզապես պետք է սմարթֆոնի մեջ ներբեռնել հավելվածը և ընտրել այն հատվածները, որոնք անհրաժեշտ է գրգռել։ Այն աշխատում է համացանցի միջոցով և հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հեռավորության վրա գտնվելով, կարողանան միմյանց հաճույք պատճառել։ Նրանք նաև կարող են միմյանց հետևել տեսախցիկների միջոցով։

Մեկ այլ ընկերություն՝ Studio Roosegaarde-ն հագուստ է ստեղծել, որը հնարավորություն ունի թափանցիկ դառնալ, եթե դրա կրողը գրգռված է։ Հայտնագործությունը բաղկացած է կաշվից և տեխնոլոգիական նյութից, որն իր մեջ էլեկտրոդներ և լուսադիոդային համակարգ է պարունակում։ Երբ մարդը գրգռված է, հատուկ սենսորների միջոցով հագուստը հասկանում է և դառնում է թափանցիկ։ Թափանցիկության մակարդակն էլ կախված է զուգընկերոջից։ Որքան զուգընկերը սեքսի ժամանակ գրգռված է, հագուստն այնքան թափանցիկ է դառնում։

Լայն զանգվածների համար այն դեռ անհասանելի է։ Ինչ վերաբերվում է մարդկային հարաբերություններին, ապա զուգընկերները այլևս չեն կարող կեղծել զգացողությունները։ Սա նոր որակ կհաղորդի մարդկային շփումներին։

Խաղալիքներ մեծահասակների համար
Համացանցի և բջջային հեռախոսների զարգացումը մեծ ազդեցություն է ունենում նաև սեքսուալ խաղալիքների վրա։ Օրինակ՝ Frixion ընկերությունն առաջարկում է այնպիսի խաղալիքներ, որոնք հեռակառավարվող են։ Զույգերը կառավարում են միմյանց խաղալիքները նույնիսկ հազարավոր կիլոմետրերի վրա։ Սարքերի կատարած գործողությունները համապատասխանում են նրան, թե կոնկրետ ինչով է զբաղված խաղընկերը։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս կրել այդպիսի սարքեր, օրինակ, երբ դուք էրոտիկ ֆիլմ եք դիտում։

Այս սարքերի հնարավորությունները շատ տարբեր են և դրանք դուրս են ավանդական սահմաններից։ Միաժամանակ նաև այլ ուղղություն է զարգանում։ Մարդիկ արդեն օգտվում են ռոբոտ-տիկնիկների ծառայություններից։ Տարիներ անց այս տիկնիկները կկատարեն մարմնավաճառների դերը։

Վիրտուալ իրականություն
Արդեն 20 տարի է` արդիական թեմա է դարձել սեքսը վիրտուալ իրականության մեջ։ Դեռ 1980-ին և 1990-ականներին մարդիկ արդեն պատկերացնում էին, որ կարող են ակնոցներ կրել և ճամփորդել աշխարհի բոլոր անկյունները, և ինչու չէ, նաև սիրով զբաղվել սիրած մարդու հետ։

Սակայն այդքան տարիների անց տեխնոլոգիան առայժմ այդպիսի հնարավորություններ չի տալիս, այլ պարզապես մարդիկ վիրտուալ սեքսով են զբաղվում միմյանց նայելով՝ վեբ-տեսախցիկների միջոցով։ Հիմա նոր թրենդ են վիդեո խաղերի համար նախատեսված ակնոցները, որոնք մարդիկ նաև այլ նպատակների համար են օգտագործում։ Այդ սարքերը մյուսներից տարբերվում են տեսանկարահանման լավ որակով և կարողանում են ցուցադրել իրականությանը մոտ պատկեր։ Հենց սրանք էլ վիրտուալ սեքսի համար լավ հնարավորություններ են ստեղծում։

Էրոտիկ ֆիլմեր
Ժամանակակից սերնդի սեքսուալ կյանքը փոխկապակցված է էրոտիկ բովանդակության հետ․ վերջինը միշտ առաջ է առաջինից, սա սեքսուալ ցանկությունների հայելին է և ժամանակակից մարդկանց էրոտիկ ֆանտազիայի հակառակ կողմը։ Այդ պատճառով ապագա սեքսի մասին պատկերացումները անքակտելիորեն կապված են պոռնոյի հետ։

Պոռնոարտադրությունը նոր սպառողների մեծ բաժին է ստացել տասնյամյակների թվային տեխնոլոգիաներից։ Միլիոնավոր մարդիկ մոռացվում են էկրանների հետևում, երբ հետևում են, թե ինչպես են Ռիկի Սիքսը և Տաշա Ռեյնը իրենց հարյուրերդ ֆիլմում նմանակում My Little Pony ֆիլմի դերասաններին։ Մինչ այդ Pornhub-ը ծրագրում է իր կայքի հաճախորդների թիվը մեծացնել երկու անգամ և իր գովազդները փակցնել քաղաքների փողոցներում, Google Glass ակնոցներով նրանք նկարահանում են տեսանյութեր, իսկ պոռնոդերասանները թոշակի են անցնում և չեն դառնում պերսոնանոնգրատա, այլ հակառակը, նկարահանվում են հոլիվուդյան ֆիլմերում, մասնակցում են թոք շոուների և ելույթ են ունենում ակումբներում։ Յուրաքանչյուր երկրորդ մարդ կարծում է, որ պոռնկագրությունը դադարել է լինել ամոթալի և փակ ինչ որ բան։

Ինդունստրիայի շատ ներկայացուցիչների կարծիքով` ժամանակակից գիտության տեխնոլոգիական ձեռքբերումները չեն կարող պոռնոն երկրորդ պլան մղել, այլ հակառակը։ Շնորհիվ բիզնես ընկերությունների ղեկավարների, որոնք միշտ կարողացել են տեղավորվել հասարակական տրամադրությունների և պոպուլյար թրենդների տակ, էրոտիկ բովանդակության ապա ճորտացման երկարատև էվոլյցուցիան կշարունակվի ևս մի քանի տասնյակ տարի։

Այսպես, օրինակ հաշվի առնելով օգտատերերի անսովոր հարցումները, համացանցում հայտնվել է պոռնոկայք, որը թույլ է տալիս ստեղծել սեփական պոռնոհոլովակը։ Customs4U ծրագիրը և նրա ղեկավար Թիմ Սթոքլին պոռնոարտադրությունում մի ամբողջ ուղղություն են բացել։ Նրանք, ովքեր պատրաստ են վճարել նման բովանդակության բազմաժամ դիտումների համար, արդեն սպառել են համացանցի դիտումները։ Նման գաղափարը հղացել է անձնական կայքերից մեկի պոռնոդերասանուհին, սակայն խոսքն այստեղ կենտրոնացած ծառայության մասին է, որը կարող է միավորել տասնյակ պոռնոաստղերի։