ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Հովհաննես Թումանյանի 151-ամյակին շնորհավորում է ընթերցասեր հանրությանը ու նվիրում Թոնի Ֆեռնանդեսի մասին պատմող գիրքը, ով ավիաընկերության ղեկավար է։
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ Տաթևիկը պատմում է գրքի հերոսի մասին, թե նա ինչպես է իր երազանքներին հասել, բայց գրքի բովանդակությունից էլ ավելի կարևոր մի երևույթ է աչք շոյում։
Թռիչքների մասին անվերջ երազող ու այն իրականացնող երիտասարդ աղջիկը ապրում է մայրանալու բերկրանքը։
Դա երևի յուրաքանչյուր կնոջ ամենամեծ թռիչքն է, բոլոր թռիչքներից ամենաբարձրը։ Տաթևիկը մայր է դառնալու։ Տեսանյութում երևում է։ Սիրուն աղջկա ամենաբարձր թռիչքը։