1. Գեղեցիկ եղիր

Ինչ ուզում ես, ասա, տղամարդու ուշադրությունը գրավում են նախ՝ աղջկա արտաքին տվյալները, ապա նոր՝ ներաշխարհը: Եթե ուզում եք ձեզ վրա բևեռել ուժեղ սեռի ներկայացուցչի ուշադրությունը, ձեր արտաքին տեսքով զբաղվեք: Այցելեք գեղեցկության սրահներ, առավոտյան հարդարեք մազերը, մի մոռացեք նաև դիմահարդարվելու մասին:

Դուք պետք է մոռանաք անխնամ տեսքով տնից անգամ 5 րոպեով դուրս գալու մասին: Կինը պարտավոր է անթերի տեսք ունենալ՝ անկախ նրանից՝ նրան տեսնում են միլիոնավո՞ր մարդիկ, թե՞ մեկ հոգի:

2. Տարբերվիր մյուսներից


Գեղեցիկ լինելը, անշուշտ, հիանալի բան է, բայց պետք չէ մոռանալ, որ գեղեցիկ կանայք բավականին շատ են: Որպեսզի տղամարդն ընտրի հենց ձեզ, դուք պետք է տարբերվեք մնացածներից: Սա չի նշանակում, որ անհապաղ պետք է վազել վարսավիրանոց ու ներկել մազերը, ասենք, կանաչ գույնի: Բավական է պարզապես մտածել մի քանի օրիգինալ ժեստեր:

3. Հետևիր քայլվածքիդ


Հավանական է, որ դուք մտածում եք, որ քայլվածքը երկրորդական բան է, սակայն իզուր: Ցնցող բարձրակրունկ կոշիկները տղամարդկանց ուշադրությունը կգրավեն ինքնաբերաբար: Սա, իհարկե, հիմնականում այդպես է, սակայն ոչ միշտ: Ուժեղ սեռի ներկայացուցիչները կնկատեն ձեր սլացիկ ոտքերը, ձեր՝ նրանց դուր գալու ցանկությունը, բայց թեթևություն չեն տեսնի ձեր մեջ:

Հիշեք. այն կինը, որը կարողանում է հողաթափերով անգամ գեղեցիկ քայլել, ավելի շահեկան դիրք ունի տղամարդկանց աչքում, քան բարձրակրունկների վրա մի կերպ օրորվող կինը:


4. Ժպտա

Տղամարդիկ սիրում են, երբ կնոջ հայացքը փայլում է ժպիտից: Սա կարելի է հեշտությամբ բացատրել: Բարեհամբույր ու ժպտացող մարդու հետ հաճելի է շփվել: Իզուր չէ, որ այդպիսի մարդկանց հաճախ համեմատում են արևի հետ: Նրանք լույս ու ջերմություն են նվիրում ինչպես հնագույն ջահը:

5. Խնամված եղիր


Երբեք ձեզ թույլ չտաք տղամարդու առջև հայտնվել ճմռթված խալաթով և գզգզված մազերով: Անկախ այն բանից՝ ունե՞ք տրամադրություն, թե՞ ոչ, մի հագեք լայնացած բլուզ և ջինսեր: Հարգեք ձեզ շրջապատող մարդկանց, հասկացեք, որ նրանց համար տհաճ է անխնամ ու թափթփված մարդ տեսնելը: Եթե դուք ավելորդ 30 րոպե ծախսեք ձեզ կարգի բերելու համար, ձեր վատ տրամադրությունը հաստատ ավելի չի վատանա, իսկ հնարավոր է, որ անգամ բարձրանա:

6. Ագրեսիվ մի եղիր

Տղամարդիկ վախենում են ավելորդ ակտիվություն ցուցաբերող կանանցից: Նրանց դուր չի գալիս, երբ իրենց որսում են. չէ՞ որ նրանք սովոր են իրենք լինել որսորդի դերում: Մի զրկեք ձեզ ձեր ընտրյալի կողմից ձեզ գրավելու փորձերին հետևելու հաճույքից:

7. Շատ խելացի մի ձևացիր

Աշխարհում ամեն ինչ իմացող և դա ամեն հարմար առիթով ցուցադրող կինը չի ընդունվում տղամարդկանց կողմից որպես կյանքի պոտենցիալ ուղեկից: Տղամարդիկ կարող են հարգել այդպիսի կնոջը, բայց դժվար թե համարձակվեն նրա հետ հարաբերություններ կառուցել: Ինչո՞ւ:

Նա ինքնուրույն է, բացի դրանից՝ ավելի շատ գիտի, քան տղամարդը: Հասկացեք, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներին դժվար է հաշտվել այն բանի հետ, որ նրանք տղամարդկային հարցերից կանանցից վատ են գլուխ հանում:

8. Ձև մի արա, թե տղամարդանց կարիքը չունես


Անմատչելի լինելը կարող է գրավիչ լինել, բայց ոչ միշտ: Մի բան է, երբ կինը տղամարդուն հասկացնում է, որ իրեն նվաճելը դյուրին գործ չէ, և բոլորովին այլ բան, երբ նա իր անտարբերությունն է արտահայտում տղամարդու նկատմամբ: Երկրորդ դեպքում մարդը հավանաբար կկասեցնի իր իսկ սկսած գրոհը և կնահանջի: Բաց մի թողեք նրան:

9. Սովորիր քնքուշ լինել

Ինչպիսին էլ որ ձեր կերպարը լինի, կարողացեք դեն նետել դիմակը, երբ մենակ եք մնում տղամարդու հետ: Նրան քնքուշ կին է պետք, որը կկարողանա լսել ու հասկանալ, այլ ոչ սառը, թեկուզև չքնաղ Ձյունե թագուհի: Վամպ-կինը հազվադեպ է երջանիկ լինում անձնական կյանքում: Նա գրավում է տղամարդկանց, բայց նրանց կիրքը երկարատև չէ:

10.Գնահատեք ինքներդ ձեզ

Երբեք մի կախվեք տղամարդու պարանոցից, մի վազեք առաջին պատահածի մոտ: Ինչքան էլ որ շատ սիրեք տղամարդուն, նրան հասկացնել տվեք, որ դուք շնիկ չեք, և եթե նա ձեզ բավարար ուշադրության չարժանացնի, դուք պարզապես կլքեք նրան ու կգնաք ուրիշի մոտ: Հիշեք, կինը միշտ պետք է ինքն իրեն գնահատել իմանա: