Երևանի մի շարք դեղատներում պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ սպառվել են բժշկական պաշտպանիչ դիմակների խմբաքանակները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև՝ շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից: