Այսօր Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրը հայտարարել է, որ կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը հասել է 95-ի, որից 15-ը մահվան ելքով, գրում է РИА Новости գործակալությունը:
«Մինչ օրս մենք միանշանակ ունենք կորոնավիրուսի վարակի հաստատված 95 դեպք, 15 մարդ մահացել է»,- հայտնել է Ջահանփուրը՝ IRINN-ի եթերում: