«Ժամանակ» թերթը գրում է. «Անանյան եղբայրների հաջող վերադասավորումից հետո Մհեր Անանյանը հայտնվեց Ֆլեշի Բարսեղի տնտեսական կայսրության բուրգի վերին հատվածներում և «Արարատբանկի», այսինքն՝ Բարսեղ Բեգլարյանի ֆինանսների պատասխանատուն է։ Սակայն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանցակիցը նրա հետ միասին մեղադրվում է պետգնումների շրջանակում ինչ-որ զեղծարարության մեջ, իսկ Մհեր Անանյանը ոչ միայն պետգնումների եզակի մասնագետներից է և տիրապետում է դրա բոլոր հնարքներին, այլև ղեկավարել է Գնումների գործակալությունը, իսկ վերջին տարիներին ֆիննախի գնումների բողոքները լսող երկու անձանցից մեկն էր։


Այնպես որ, չի բացառվում, որ Մհեր Անանյանը հզոր մասնագիտական աջակցություն ցուցաբերելով շեֆին՝ Ֆլեշի Բարսեղին, անուղղակի օգնի նաև Սերժ Սարգսյանին մաքուր դուրս գալու մոտ «կես միլիարդանոց մեղադրանքից»։

Մհեր Անանյանը 2008թ. նախագահական արյունալի ընտրությունների ժամանակ նաև 2-րդ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր: Սերժ Սարգսյանի հազվագյուտ վստահելիներից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: