1. Սիրախաղ արեք նրա հետ Կարեւոր չէ, թե երբ է ավարտվել ձեր կոնֆետա-ծաղկեփնջային շրջանը: Սիրախաղը նրան վստահություն կտա, որ դուք ցանկանում եք նրան, նա ձեզ գայթակղում է: Ուղարկեք նրան սիրառատ SMS եւ հասկացրեք, որ անհաբեր սպասում եք նրա հետ հանդիպմանը:

2. Գովեք նրա ունակությունները Եթե դուք դեռ միասին եք, նշանակում է՝ կա ինչ-որ բան, որում նա իսկապես ամենալավն է: Թող որ դա ինչ-որ աննշան բան լինի, գլխավորը՝ հասկացրեք, որ դուք հպարտանում եք իրենով:

3. Հրավիրեք նրան անսովոր ժամադրության Դա շատ ռոմանտիկ է՝ նրա համար հենց այնպես ժամադրություն-անակնկալ պատրաստելը: Թող դա լինի ինչ-որ բան, որ դուք սիրում եք միասին անել, կամ հակառակը՝ այն, ինչ դուք երբեք չեք փորձել: Կարեւորը միասին լավ ժամանակ անցկացնելն է:

4. Հարգեք նրան Լրջորեն: Եթե դուք ցանկանում եք ամուր հարաբերություններ ստեղծել, ցույց տվեք, որ դուք հարգում եք ձեր զուգընկերոջը:


5. Թույլ տվեք նա իրեն տղամարդ զգա Նունիսկ եթե դուք կարող եք «ձիուն վազքի ժամանակ կանգնեցնել», մի արեք դա, եթե ձեր կողքին տղամարդ կա: Գիտակցումը, որ նա կարող է ինչ-որ բան անել ձեզ համար, կբարձրացնի նրա ինքնագնահատականը: Բացի այդ, մի՞թե ձեզ համար հաճելի չէ, երբ ձեզ հոգ են տանում:

6. Խորհրդակցեք նրա հետ Դրանով դուք ցույց եք տալիս, որ գնահատում եք նրա կարծիքը, վստահում եք նրան: Այդպիսի վերբարմունքը տղամարդուն ստիպում է ավելի վճռական եւ վստահ լինել:

7. Երախտագիտություն հայտնեք Հասկացրեք, որ նկատում եք այն ամենը, ինչ նա անում է ձեզ համար, որ գնահատում եք եւ երջանիկ եք նրա հետ: Մի՞թե նման արձագանք չեք ցանկանում՝ ի պատասխան ձեր ջանքերի: