1937թ. վաճառքի հանվեց Life ամսագրի հերթական համարը, որում մանրամասն ցուցադրվում էր, թե ինչպես պետք է կինը մերկանա տղամարդու առաջ: Նախագծի բնորդուհին դարձավ Ջուն Սեն Կլերը, ով հոգեբանական գիտությունների պրոֆեսոր է: Երկրորդ աղջիկը՝ սևահերը, մի կին է, ով ամեն ինչ անում է այնպես, ինչպես կանանց մեծամասնությունը, այսինքն` սխալ: Ֆոտոշարքն այնքան էր տպավորել ընթերցողներին, որ կրպակներում այն ներառող ամսագրի համարը հաշված ժամերի ընթացքում սպառվեց: Ահա թե ինչ էր այնտեղ մասնավորապես գրված ու պատկերված. հիշի՛ր շիկահերն ամեն ինչ ճիշտ է անում, սևահերը՝ սխալ.
1. Բացարձակ պարտադիր չէ, որ քո տղամարդը հասկանա, թե որքան դժվար է քեզ համար հանվելը: Փոխարենը՝ գայթակղիչ դեմքի արտահայտությամբ ու դանդաղ շարժումներով իջեցրու շրջազգեստդ մինչև ծնկներդ, իսկ հետո թող, որ այն ինքնաբերաբար սահի մինչև հատակ:
2. Մի՛ հանիր զգեստդ այնպես, որ այն մնա ձեռքերիդ մեջ։ Թող այն իջնի հատակին, իսկ հետո նրբագեղ շարժումներով իջիր ու բարձրացրու այն հատակից:
3. Երբեք մի՛ հանիր շրջազգեստդ վերևով, դա շատ անսեքսուալ է:
4. Հետևիր դեմքիդ արտահայտությանը, այնպես պահիր քեզ, որպեսզի պարզ լինի, որ հաճույքով ես հանում հագուստդ:
5. Հագուստդ հանելուց հետո դասավորիր այն աթոռին, այն չպիտի մնա հատակին ընկած, դա շատ հակաէսթետիկ է, որովհետև հետո դու այն նաև պիտի հետ հագնես, իսկ հատակից վերցնելն ու հագնելը գեղեցիկ չէ:
6. Կաշկանդված մի՛ եղիր, մի՛ ամաչիր քո մարմնից, հիշի՛ր, այդ պահին քո տղամարդու համար ամենացանկալի կինն ես:
7. Զուգագուլպաները հանելիս ոտքերդ հնարավորինս տպավորիչ դիրքով պահիր, այնպես արա, որ երևա ոտքերիդ ողջ գեղեցկությունը, երկարությունը, ու ոտնաթաթդ ձգված պահիր:
8. Զուգագուլպաները պետք է հանել դանդաղ ու թեթև ժպիտով:
9. Համեմատության համար՝ այսպիսի ժպիտ անել պետք չէ, այն չափազանց ուրախ է ու չի համապատասխանում իրավիճակին:
10. Այնպես արա, որ կազմվածքդ տարբեր կողմերից երևա, հնարավորություն տուր տղամարդուն հիանալու քո մարմնով:
11. Ամենակարևորը՝ այս ամենից առաջ անպայման մտիր ներքնազգեստի խանութ ու ընտրիր լավագույնը: Հիշիր՝ գեղեցիկ ներքնազգեստը լավագույն նախապայմանն է անմոռանալի գիշեր ունենալու համար: