1. Դուք քնքշորեն գրկախառնվում եք, եւ նա հասկանում է, որ դուք... առանց ներքնազգեստի եք: Հրաշալի զգացողություն է... Եվ այնքան լավ է այդ պահին նրա պարանոցին հպվելն ու մռլտալը: Միայն թե տեսնեիք նրա դեմքը... Վայելք է:

2. Առավոտ է: Դուք նոր-նոր եք արթնացել եւ որոշել եք ձգվել, ճկել մեջքը... Իսկ նա արդեն երեւակայում է, թե ինչպես կճկվեք, երբ վայելքի գագաթնակետին հասնեք:


3. Դուք արթնացել եք, հագնվել, համբուրել սիրելիին ու գնացել գործերով, իսկ անկողնում ձեր բույրն է մնացել: Գիտե՞ք, թե ինչ կանի, երբ ձեր հետեւեից փակի բնակարանի դուռը: Կնետվի անկողին, կգրկի ձեր բարձն ու կշնչի ձեր վարսերի բույրը:


4. Դուք որոշել եք քորել ոտքը կամ մեջքը, եւ վերմակի տակ ձեր ձեռքը հայտնվում է նրա գոտկատեղից ներքեւ...

5. Ձեզ հեռախոս, գիրք է պետք կամ հեռուստացույցի վահանակն եք որոնում ու կախվում եք անկողնուց, իսկ նա վայելում է այդ տեսարանը: