Դժվար է չհամաձայնվելը, որ սեքսն է կազմում տղամարդու և կնոջ հաջող համատեղ կյանքի 50%-ը: Սակայն որոշ զույգեր խնդիր ունեն անկողնում:
Խնդիրներ սեքսում
1. Չափի անհամապատասխանություն
Գինեկոլոգը պնդում է, որ դա խնդիր համարելը նույնիսկ ծիծաղելի է: Այստեղ խնդիրը, հնարավոր է, քսուքի պակասն է:
Խնդրի ևս մեկ հնարավոր տարբերակ է ծննդաբերությունից հետո կնոջ շատ լայնացած հեշտոցը: Սակայն կան շատ դիրքեր, որոնք կվերադաձնեն հաճույքը, օրինակ՝ կինը փորի վրա:
Եթե առնանդամը շատ մեծ է, հարմար կլինեն դիրքերը, երբ կինը վերևից է: Եթե հեշտոցը մեծացած է, ընտրիր դիրքեր, որոնց դեպքում նա կկարողանա սեղմել հետույքը և փոքր կոնքի մկանները:
2. Ավելորդ քաշ
Երբեմն տղամարդկանց մեծ փորն է խանգարում:
Սակայն միշտ հնարավոր է ընտրել դիրք, որը հաճույք կպարգևի և՛ կնոջը, և՛ տղամարդուն:
3. Մեկը շատ արագ է…
Հաճախ է լինում, հատկապես երիտասարդ տարիքում, որ ակտի ժամանակ տղամարդն արդեն օրգազմ է ապրում, իսկ կինը՝ ոչ: Այդպիսի բան կարող է լինել նաև մեծ տարիքում, օրինակ՝ եթե կինը շատ էֆեկտիվ տեսք ունի: Այդ դեպքում պետք է պարզապես մեծ ուշադրություն դարձնել նախնական շոյանքներին: Կինը պետք է թուլանա հանդիպումից առաջ: Ռոմանտիկ մթնոլորտն էլ չի խանգարի: