ԽՈՅԵՐ

Եթե այս շաբաթ ցանկանաք որեւէ մեկին հմայել եւ գրավել Նրա ուշադրությունը, ձեզ միայն պետք կգա ձեր ժպիտը: Բայց եղեք շռայլ եւ մինչեւ վերջ այն նվիրեք ձեր կողքին գտնվող մարդկանց:

ՑԼԵՐ

Դուք ձեզ շատ սիրված կզգաք, ընդ որում, ոչ միայն ձեր սիրելիի, այլեւ ընկերների կողմից: Չմոռանաք շաբաթվա վերջում նրանց շնորհակալություն հայտնել այդ անկեղծ սիրո համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ամեն ինչ այդքան սրտին մոտ մի ընդունեք: Հակառակ դեպքում ամբողջ աշխարհն ու, նույնիսկ, ձեր սիրելին ձեզ համար այնքան լուրջ կթվան, որ նոր խնդիրներ կստեղծեք ձեզ համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեզ հեշտությամբ կհաջողվի ջրից չոր դուրս գալ: Ձեր սիրելին առանց որեւէ կասկածի կհավատա նրան, ինչ ասեք: Սակայն փորձեք լինել անկեղծ, քանի որ, վաղ թե ուշ, սուտը ջրի երես է դուրս գալիս:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այս շաբաթ ձեր մեջ կարթնանա հեղափոխականի հոգին: Դուք կցանկանաք կտրուկ փոփոխություններ կատարել ձեր հարաբերություններում, որպեզի հետգայում այդ հարաբերությունները բերեն նոր էմոցիաներ:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք կհասկանաք մի բան, որը երկար ժամանակ չէիք կարողանում հասկանալ: Դա ձեզ կօգնի, որպեսզի ճիշտ փոփոխություններ կատարեք ձեր անձնականում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին կասկածամիտ կլինի ձեր հանդեպ: Նա չի ցանկանա ձեզ վստահել որեւէ լուրջ գործ: Դուք պետք է Նրան պացուցեք, որ ոչ միայն կարող եք գլուխ հանել այդ գործից, այլեւ այն շատ լավ կարող եք անել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Աշխատեք լուրջ վերաբերվել սիրելիի ասածներին, անգամ եթե զգում եք, որ նա այդքան էլ կարեւոր բան չի ասում: Այդպես կկարողանաք բարձրացնել Նրա տրամադրությունն ու էլ ավելի ջերմացնել վերաբերմունքը ձեր հանդեպ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Լավ կանեք զանգահարեք ընկերներին կամ մտերիմ մարդկանց եւ միասին որեւէ տեղ գնաք: Բայց աշխատեք այդ հանդիպմանը չհրավիրեք ձեր սիրելիին: Նա կսկսի խանդել ձեզ նրանց հանդեպ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ավելի հեշտությամբ կկարողանաք կիսվել անծանոթ մարդկանց, քան ձեր մտերիմների հետ: Միգուցե, ճիշտ է, ժամանակ առ ժամանակ, կիսվել օտար մարդկանց հետ: Կողքի մարդկանց կարծիքը, երբեմն, օգտակար կարող է լինել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այս շաբաթ կհասկանաք, որ որոշ կատակներ, որոնք անում եք սիրելիի հետ, իրականում, այդքան էլ ծիծաղելի չեն: Այնպես որ` ուշադիր եղեք, թե ինչի վրա եք միասին ծիծաղում:

ՁԿՆԵՐ

Տեխնիկան ձեր հանդեպ «դաժան» կլինի: Համացանցը չի աշխատի, հաղորդագրություններ ուղարկելու փոխարեն ստիպված կլինեք անձամբ հանդիպել մարդկանց: Չնայած` միգուցե դա ավելի լավ ազդեցություն ունենա ձեզ վրա: