Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Լոտար Վիլերը հայտարարել է, որ դիմակ կրելն իմաստ ունի միայն նրանց համար, ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով, այլ ոչ թե նրանց, ովքեր վախենում են վարակվելուց:
«Եթե ինքներդ հիվանդացել եք եւ կրում եք այդպիսի դիմակ, ապա, եթե դուք հազում եք կամ փռշտում, վիրուսը չի կարող հեռու տարածվել, դա հասկանալի է»,- ասել է նա՝ փետրվարի 27-ին հանդես գալով Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսում, մինչդեռ պրոֆեսորի խոսքով «չկա այն բանի վկայությունը», որ դիմակի ամենօրյա օգտագործումը կօգնի խուսափել կորոնավիրուսով վարակվելուց: Վիլերը շատ կարեւոր է համարել, որքան կարելի է, ավելի հաճախ ձեռքերը լվանալը:
Պրոֆեսորրը վիրուսի հետ կապված իրադրությունը համարում է «շատ դինամիկ», երբ հիվանդությունը կարող է արագ տարածվել: Նրա խոսքով՝ այն դեպքում, եթե մարդը հիվանդացել է, հարկավոր է մնալ տանը եւ բժշկին այդ մասին տեղեկացնել հեռախոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: