«Մենք մի քիչ զգույշ պիտի իրար վերաբերվենք, մի քիչ իրար սիրելով, չէ՞ որ էս փոփոխությունների անունն էր թավշյա, սիրո հեղափոխություն:
Մեկ-մեկ ընենց կատաղած դեմքեր ես տեսնում, որ ասում ես՝ արա, էս ի՞նչ թավիշ, էս չգիտեմ ինչ է»,- 24 TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
Նա թավշյա հեղափոխությունից հետո ամենակարևոր ձեռքբերումը համարում է քաղաքացիների իրավունքի փոփոխությունը երկրում, որ այսօր ամեն մեկը մտածում է՝ այո՛, ես պահանջատեր եմ. «Ես չեմ ուզում, որ իմ երեխան ինչ-որ մեկի մեքենայի ճռռոցից վախենա:
Ես ուզում եմ, որ մեր իշխանություններն ամեն ինչ տանեն էն ճանապարհով, որ բոլոր ոլորտներում գործի սիստեմը, որ որևէ մեկի անձնական որոշմամբ երկրում փոփոխություններ չլինեն»,-ասել է Սաֆարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: