«Կարող եք շնորհավորել, դպրոցում աշխատանքս ստացվում է. տնօրենը հավանել է իմ փորձնական փուլն ու ասել, որ սեպտեմբերից կաշխատեմ։ Ու լավ է՝ ընդամենը 3000 դոլար պետք է տամ՝ որպես աշխատանքի անցնելու շնորհակալություն։ Կենտրոնի դպրոցներում «շնորհակալությունն» ավելի թանկ է՝ մոտ 5000 դոլար»,- մեջբերում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Երիտասարդ այս աղջիկը երջանիկ է, որ մշտական աշխատանքի է անցնում դպրոցում։
Բողոքել, ինչ-որ տեղ հայտնել այս մասին նրա մտքով անգամ չի անցնում, քանի որ սա նրա համար եզակի հնարավորություն է։ Ինքս ճանաչում եմ աղջկան, դպրոցը, տնօրենին, սակայն, հասկանալի է, աշխատանքի անցած ուսուցչուհին խնդրեց, որ որեւէ տվյալ չհրապարակեմ։ Ճանաչում եմ Կենտրոնի այն տնօրենին, ով իմ հարազատներից մեկից կաշառք էր պահանջել՝ անգլերենի ուսուցչի աշխատանքը դասավորելու համար։ Աղջիկը գումարը չտվեց, եւ մինչեւ օրս անգործ է։ Իսկ փաստի մասին բարձրաձայն ասել չի համարձակվում...»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում