Ջուլիա Պաստրանի մնացորդները, որը 19-րդ դարում համարվել է «աշխարհի ամենատգեղ կինը», 150 տարի անց վերադարձրել են հայրենիք` Մեքսիկա: Գրում է Daily Mail պարբերականը:

Պաստրանին ծնվել է մեքսիկական Սինալոա նահանգում 1834 թվականին: Նա ի ծնե ուներ հիպերտրիխոս, ինչի պատճառով նրան ցուցադրել են աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: Մազածածկույտը, կարճ հասակը կնոջը նմանեցնում էր գորիլլայի: Նրան անվանում էին «կին-կապիկ» և «կին-արջ»:

Երեխա ուեննալու ժամանակ նա մահացել է, սակայն ամուսնու խնդրանքով մումիայի են վերածել: 1979 թվականին նրա մարմինը գողացել և պահել էին տարբեր վայրերում: Սակայն ոստիկանութանը հաջողվել է  գտնել նրա մնացորդները և վերադարձնել հայրենիք: