Ժողովուրդ թերթը զրուցել է սնանկ ճանաչված ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցը կրճատումներով։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

–Պարոն Ստեփանյան, ՎՏԲ–Հայաստան բանկը Ձեզ սնանկ է ճանաչել։ Կբացատրեք, թե ինչ է կատարվում։

 

–Ես ծանոթ մի լավ ընկերոջ համար երաշխավոր էի կանգնել, ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Սակայն նա ասել է, որ պարտականությունները կվերականգնի, և որևէ խնդիր չկա։ Ամեն ինչ նորմալ է։

–Ո՞վ է Ձեր այդ «ծանոթ լավ ընկերը»։

 

–Դե լավ տղա է, այդպես երևացոդ մարդ չէ։ Իրենք կգնան բանկ, կպայմանավորվենք և կհարթենք ամեն ինչ։

 

–Բայց բանկը 2010թ.–ից բանակցություններ է վարել հենց Ձեզ հետ և արդյունքի չի հասել, դրա համար էլ դատարանը Ձեզ սնանկ ճանաչեց։

 

–Չէ՛, չէ՛, նման բան չի լինի։ Ուղղակի դեպք էր պատահել, գնացի, տեսա, ամեն ինչ կարգին է։