1. Տղամարդը երբեք չի հասկանա, թե մեզ համար ինչու է այդքան կարեւոր կատարվածը ընկերուհիներին կամ ընկերուհուն պատմելը:
2. Եթե անգամ սեքս չես ունեցել, դաշտանի ցանկացած ուշացման հետ քեզ մոտ պարանոյա է առաջանում, թե հղի ես: Դա սարսափելի է:
3. Մեզ չեն գրգռում տղամարդկանց առնանդամի պատկերները, որոնք շատերը փորձում են ուղարկել՝ իբր աղջիկներին գրգռելու համար:
4. Մի՞թե դեռ այդ մասին ոչ ոք չի ասել: Ծննդաբերություն, հղիություն. սրանք տղամարդը երբեք չի հասկանա:
5. Ամսվա մեջ մի քանի օր արնահոսելը հաճախ ցավոտ է: Մեզ դուր չի գալիս, որ մենք երբեմն տրամադրության կտրուկ փոփոխություններ ենք ունենում: Իսկ ավելի վատ է, երբ տղամարդիկ են դրա վրա ուշադրություն դարձնում: Եթե նրանք հասկանային...:
6. Տղամարդիկ չեն հասկանում, թե կինը ֆիզիկապես որքան թույլ է իրենց համեմատ: Անգամ 15-ամյա պատանին է մեզանից ուժեղ։
7. Կնոջը երբեմն պարզապես պետք է խոսել, բողոքել ինչ-որ մեկից, բայց նրան խորհուրդ պետք չէ: Պարզապես փորձեք լսել, ոչ թե դասեր տալ:
8. Գեղեցկության համար այն զոհողությունները, որ անում են կանայք՝ մազահեռացում, դիմահարդարում, բարձրակրունկներ, հասկանալի չեն տղամարդկանց համար: Եթե անգամ նրանք այդ ամենն իրենց վրա փորձեն, դարձյալ չեն հասկանա՝ ԻՆՉՈ՞Ւ ենք մենք դա անում:
9. Տղամարդը երեխայի հետ երբեք այնպիսի կապ չի ունենա, ինչպես կինը: Իհարկե, լինում են բացառություններ, բայց, ընդհանուր առմամբ, մոր եւ երեխայի կապն ինչ-որ վերերկրային բան է:
10. Տղամարդը երբեք չի հասկանա, թե ինչու է կինն այդպես արագ սիրահարվում եւ երկրորդ հանդիպումից հետո արդեն մտածում ամուսնության ու երեխաների մասին:
11. Տղամարդիկ երբեք չեն հասկանում, թե մենք ինչու ենք այդքան հաճախ զուգարան գնում եւ երբեմն՝ ընկերուհու հետ: