Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է 80 հազար 270 դեպք, մահացել է 2981 մարդ, ապաքինվել գրեթե 50 հազար հոգի: Այդ մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն:

Նախօրեին երկրում 38 մահ է գրանցվել կորոնավիրուսից, հայտնաբերվել է 119 նոր վարակված: Վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, մահացել է 37 մարդ, մեկ օրում այստեղ հայտնաբերվել է 115 նոր հիվանդ:

Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 27,4 հազար մարդ, ավելի քան 6,4 հազար հիվանդների վիճակը գնահատվում է ծանր: Միևնույն ժամանակ գրեթե 50 հազարից ավելի մարդ ապաքինվել և դուրս է գրվել բուժհիմնարկներից:

Ավելի վաղ Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը հայտարարել է, որ հիվանդանալու դեպքերի նվազումը կարող է նշանակել, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը կայունանում է: