Վրացի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն, որը հաղթել է իր երկրի երիտասարդական առաջնությունում, հաղթանակը նվիրել է հորը, որը մրցաշարի ընթացքում մահացել է տրիբունայում:
Մարիամիձեն վստահ է հանդես եկել մրցաշարում ու կարողացել է դուրս գալ կիսաեզրափակիչ: Հենց 1/2 եզրափակչի գոտեմարտի ժամանակ մարզիկի հայրը, որը որդուն աջակցել է տրիբունայից, սրտի կաթված է ստացել ու մահացել:
Տեղի ունեցածից հետո Մարիամիձեն ցանկացել է հրաժարվել եզրափակիչ գոտեմարտին մանսակցելուց, բայց հետո փոխել է իր որոշումը: Մարզիկը հայտարարել է, որ դուրս կգա գորգ` ի հիշատակ իր հայրիկի:
Հաղթանակից հետո Մարիամիձեն այն նվիրել է իր հորն ու չի կարողացել զսպել արցունքները: