Խոյ։ Փորձեք այսօր ձեր մտքերն ազատ պահել այն մարդկանց ազդեցությունից, որոնք կարող են անհանգստություն, դիսկոմֆորտ և հուզմունք պատճառել ձեզ: Հապշտապ որոշումներ կայացնել այսօր խորհուրդ չի տրվում: Կարող եք ապագայի պլաններ կազմել, սակայն հիշեք, որ դրանք կյանքի կոչելը կլինի ժամանակատար:
Ցուլ։ Որևէ խոստում այսօր մի տվեք և մի էլ հավատացեք շրջապատի` ձեզ տրված խոստումներին: Անորոշ ապագա ունեցող գործերից այսօր ճիշտ կլինի խուսափել: Եթե այս հորդորներին հետևեք, օրը բավական լավ կանցնի:
Երկվորյակ։ Այսօր ձեզ պարզապես հակացուցված է շտապողականությունը: Օրը խոստանում է լինել հանգիստ ու անշտապ ընթացքով, և ամենևին կարիք չկա խախտելու այդ ռիթմը: Այսօր մի չարաշահեք հարազատ մարդկանց բարյացկամ վերաբերմունքը, որ կա ձեր հանդեպ: Խուսափեք նոր ծանոթություններից:
Խեցգետին։ Բարենպաստ ժամանակահատված է գործնական կյանքում վառ գույներ ավելացնելու համար: Հարմար օր է բանակցությունների և գործնական հանդիպումների համար: Երկար ժամանակ է, ինչ մտմտում եք փոփոխություններ մտցնել ձեր մասնագիտական գործունեության ոլորտում: Ուրախացեք, քանի որ շուտով փոփոխությունների շրջան եք թևակոխելու:

Առյուծ։ Օրը հարմար է գործնական որոշումներ կայացնելու, կարևոր փաստաթղթեր ստորագրելու և գործարքներ կնքելու համար: Սրան հակառակ՝ անձնական կյանքում տիրող միապաղաղությունը գուցե նաև ձանձրացնի ձեզ և մղի արկածախնդրությունների: Փորձեք ավելի զուսպ լինել` աստղերի բարեհաճությունը չկորցնելու համար:
Կույս։ Հիմա դուք գործընկերների օգնության կարիքն ունեք: Մի վարանեք օգնություն խնդրել: Վստահ եղեք, որ ձեր խնդրանքին դրականորեն կարձագանքեն: Առավել հաջող կլինեն այն գործերը, որոնք կապված են անշարժ գույքի առք ու վաճառքի հետ: Վատ օր չէ նաև ռոմանտիկ հարաբերությունների համար:

Կշեռք։ Այսօր ձեր էներգետիկ պոտենցիալը շատ բարձր կլինի: Փորձեք ճիշտ սնվել և շատ քնել: Մաքուր օդում ժամանակ անցկացնելը միայն կազդուրիչ ազդեցություն կթողնի ձեզ վրա: Կարևոր հանդիպումներն ու գործերը այսօր կարող են նաև սպասել: Մի մոռացեք նաև ձեզ համար թանկ մարդկանց համար ժամանակ հատկացնել:
Կարիճ։ Այսօր ամենևին կարիք չկա չափից դուրս ջանասիրություն հանդես բերելու: Միևնույն է, օրվա ընթացքում կարևոր փոփոխություններ չեն լինելու: Կարող եք պարզապես ձեզ թույլ տալ թեթև սիրային հրապուրանքներ, որոնք մի քանի ժամվա կյանք կունենան միայն:
Աղեղնավոր։ Գուցե մտածեք, թե ինչ-որ փոքրիկ խորամանկության դիմելով կարող եք ղեկավարության աչքին բարձրանալ: Մի գայթակղվեք նման մտքերով: Հաջողության չեք հասնի անազնվության և խորամանկության միջոցով: Հարմար օր է սիրային հարաբերություններ սկսելու համար: Եթե այն ծառայողական սիրավեպ չէ, ապա դրական ընթացք կունենա:
Այծեղջյուր։ Մերժեք այն մարդկանց, ովքեր կգան ձեր մոտ անազնիվ փողեր աշխատելու առաջարկով, որքան էլ որ այդ փողերը լինեն շատ: Հիշեք, որ ուշ թե շուտ խաբեությունը կբացվի և կունենա իրավական լուրջ հետևանքներ: Օրը հարմար է ընտանիքի հետ անցկացնելու, տան գործերով զբաղվելու համար:
Ջրհոս։ Աշխատավայրում կարող են ի հայտ գալ բազմաթիվ հարցեր: Հիշեք, որ ձեր կողքին ոչ ոք այսօր չի կանգնի և ամեն բան ստիպված պետք է անեք միայնակ: Այդ պատճառով ճիշտ կլինի, որ օրվա սկզբից պատրաստվեք օրվա բարդ ընթացքին դիմագրավելուն: Մի մոռացեք, որ չարակամների պակաս չունեք:
Ձկներ։ Օրը թեթև և հաջող կանցնի: Այսօր գոհ կլինեք և՛ շրջապատից, և՛ կատարած գործերի արդյունքներից: Եթե պլանավորում եք օրն ավարտել ժամանցային վայր այցելելով, ապա ճիշտ կլինի, եթե այն համատեղեք նաև կարճատև ուղևորության հետ: Կարևոր գործերը կարող են այսօր սպասել: