Խոյ

Աստղերը խորհուրդ են տալիս չափից դուրս անկեղծ չլինել անգամ ամենամտերիմների հետ, քանի որ դա կարող է ձեր դեմ շրջվել: Որպես գործընկեր մի ընտրեք մարդու, ում հանդեպ, բացի մաքուր ընկերությունից, այլ բան էլ եք զգում:

Ցուլ

Հոգեկան ապրումները, որն ունեք, կարող են ձեզ օգուտ բերել, ձեր գեղարվեստական միտքը ծաղկում կապրի:


Երկվորյակ

Պետք չէ այս օրվա հետ կապված լուրջ պլաններ մշակվել, ավելի հավանական է, որ դրանք չիրականանան, քան իրականանան: Խորհուրդ չի տրվում նաև պարտք վերցնել:

Խեցգետին


Այսօր աշխատավայրում դուք պետք է ձեզ լավագույնս ներկայացնեք: Հենց այսօրից է կախված աշխատանքային ձեր ապագան ու գործունեությունը:

Առյուծ

Ձեզ մի ծանրաբեռնեք խնդիրներով, այն էլ՝ ուրիշի: Դիմացինները սիրում են ձեզնից օգնություն խնդրել, քանի որ դուք չեք մերժում, բայց աշխատեք ձեր կյանքով ապրել:

Կույս


Աշխատանքային իմաստով մի փոքր անհաջող օր է, բայց աշխատանքային անհաջողության կկոմպենսացի անձնական հաջողությունը: Մեկը, ում վաղուց դուք էլ եք համակրում, կխոստովանի իր զգացմունքների մասին:

Կշեռք

Օրը շատ արագ կանցնի և լի կլինի իրադարձություններով: Չեք հասցնի աչք թարթել, երբ մի դեպքը կհաջորդի մյուսին, դրանք հիմնականում դրական կլինեն:

Կարիճ


Ձեր կյանքում մեծ փոփոխությունների շրջան է: Խոսքն անձնականի մասին է, սիրելիի հետ հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն:

Աղեղնավոր

Օրը ձեզնից կպահանջի մեծ լարում ու կենտրոնացում, հակառակ դեպքում ձեզ մոտ պլանավորածից ոչինչ էլ չի ստացվի:

Այծեղջյուր

Այժմ ձեզ հակացուցված է ծալած ձեռքերով նստել: Ծուլությունն այս պահի ձեր միակ թշնամին է: Աշխատասիրություն դրսևորեք, և ամեն ինչ կստացվի:

Ջրհոս

Շատ հակասական օր է սպասվում ձեզ: Առավոտը բարեհաջող կսկսվի, բայց օրվա ավարտը հնարավոր է մի փոքր լարված լինի:

Ձկներ

Անվրդով օր է, ո՛չ աշխատավայրում, ո՛չ տանը ոչ մի արտասովոր բան չի սպասվում: Այդ միապաղաղությունը ձեզ կարող է տխուր մտքերի մեջ գցել, բայց փորձեք խուսափել ձանձրույթից և զբաղվել ձեզ համար հաճելի գործով: