Դանիացի Lego-ի սիրահարը ծախսել է մեկ ու կես տարի աշխարհում ամենաերկար խաղալիք երկաթ գծի կառուցման համար:

Lego-ի 93.072 մասնիկ է անհրաժեշտ եղել Ռոսկիլե քաղաքի բնակիչ 43 ամյա Հենրիկ Լյուդվինգսենին իր գաղաթշփարի իրականացման համար: Ռելսերի ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 4 կլմ, որը խաղալիք գնացքը անցնում է երեք ժամվա ընթացքում:

Առօրյա կյանքում Լյուդվինգսենը տեխնոլոգիական խոշոր կազմակերպության տնօրեն է, սակայն իր գլխավոր հոբին է համարում մանկական կոնստրուկտորը: Նրա անձնական հավաքածուն գնահատվում է մոտ 125 հազար դոլար:

«Մի անգամ ես որոշեցի մաքրել իմ սենյակը, որտեղ ապրում էի ուսանողական տարիներին և այնտեղ գտա խաղալիք գնացքը: Հենց այդ պահին իմ գլխում ծագեց միտք կառուցել աշխարհում ամենաերկար խաղալիք երկաթ գիծը: Ես խաղում եմ Lego հինգ տարեկանից, սակայն երբեք այդպիսի բան չեմ կառուցել»,- նշել է Լյուդվինգսենը:

Խաղալիք երկաթ գծի կառուցման մշակումը, որի կառուցման համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, Լյուդվինգսենը ծախսել է շուրջ 18 ամիս:

Իր գաղափարի իրականցման համար վերջինիցս պահանջվել է վարձակալել հսկայական սրահ և 80 աշխատող,որոնցից պահանջվել է վեց ժամ ամբողջ կոնստրուկցիայի ստեղծման համար:

Անհրաժեշտ նյութերի ընդհանուր արժեքը կազմել է 50 հազար դոլար: