Ամերիկյան Նևադա նահանգի Քարսոն Սիթի քաղաքի բնակչուհին պատմել է հասարակաց տանն աշխատանքի մասին: Նրա խոսքերը մեջբերում է HuffPost առցանց պարբերականը:


27-ամյա Էլիս Լիթլը խոստովանել է, որ երկար ժամանակ հետաքրքիր մասնագիտություն է փնտրել, որը թույլ կտար փոխգործակցել մարդկանց հետ: 2016 թ.-ին նա որոշել է մի քանի ամիս աշխատել Moonlite Bunny Ranch հասարակաց տանը: Սեքս-աշխատակցուհու կարիերան այնքան է նրան գրավել, որ նա մինչ օրս այնտեղ է:

Իռլանդիայից ԱՄՆ տեղափոխված Լիթլը պնդում է, որ մարդկանց օգնում է հաղթահարել խնդիրները, օրինակ, փրկել ինտիմ հարաբերություններն ամուսնության ընթացքում: Նրա «բուժական սեքսուալ ծառայությունները» մեծ պահանջարկ ունեն և ավելի քան երկու հազար դոլար արժեն: «Ես սիրում եմ աշխատել զույգերի հետ, որովհետև նրանց միջև արդեն քիմիա կա: Ես փորձում եմ լուծել նրանց հավասարումը և օգնել լրացնել բացերը»,- ասում է Լիթլը:

Նրա խոսքերով, Moonlite Bunny Ranch-ի յուրաքանչյուր մարմնավաճառ աշխատում է իր համար և կարող է իր պայմաններն ու գները թելադրել: Հասարակաց տանը նրանք վճարում են իրենց աշխատածի կեսը: Լիթլը պատմել է, որ Նևադայի օրինական հասարակաց տներն իրենց սեփական ժարգոնն ունեն:
«Հաճախորդները կարող են գալ, նայել բոլոր աղջիկներին և «երեկույթ» պատվիրել»,- բացատրել է նա, ավելացնելով, որ «երեկույթ» բառը վերաբերում է ԲԴՍՄ սեանսներին, երեքով սեքսին կամ երբ պատվիրատուն զույգ է:

Իռլանդացի կինը զարգացած բանականությունն առավել սեքսուալ գրավիչ է համարում: «Ես լավ կրթված եմ և դաստիարակված: Ես ինձ հանգամանքների զոհ չեմ համարում: Ես ընտրություն հնարավորություն ունեի, և ես դարձա օրինական սեքս-աշխատակցուհի»: