Որոշ կանանց մոտ ծնվում են միայն մեկ սեռի երեխաներ: Արդյո՞ք դրա համար որեւէ օրինաչափություն կա: Պարզվում է՝ չկա: Ինչպես պարզել են Կառոլինայի ինստիտուտի գիտնականները՝ ուսումնասիրելով շվեդացի միլիոնավոր երեխաների տվյալներ 1932 թվականից ի վեր, որեւէ նշաններ չեն հայտնաբերվել, որ սեռերի հարաբերակցությունը կարող է ժառանգական լինել:
Միջինում յուրաքանչյուր մարդ, ով մասնակցել է հետազոտությանը, ունեցել է 2 երեխա: Գիտնականներին հետաքրքրել է երեխաների սեռը:
Նրանց խոսքով՝ գենետիկ գործոնը զրոյական է եղել:
Հավանաբար, խնդիրն այն է, որ եթե զույգը որդի է ուզում ունենալ, ապա այնքան երեխա կծնի, քանի դեռ տղա չի ծնվել: Մի ընտանիքում տղա միանգամից է ծնվում, մյուսներում միանգամից մի քանի աղջիկ է ծնվում:
Ընտանիքի սեռային կազմի վրա կարող է ազդել նաեւ պտղի ընտրովի մահացությունը, ինչը պարտադիր չէ, որ կախված լինի ծնողների օրգանիզմի առանձնահատկություններից: Դրան գումարած այն, որ որոշ երկրներում գործում են ընտրովի աբորտներ, երբ նախապատվություն են տալիս տղա երեխաներին: Սակայն «ժառանգել» միայն տղա կամ միայն աղջիկ ծնելու ունակությունը, մասնագետների խոսքով, անհնար է: