Հուլիսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն 520 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 410.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը կազմել է 410.5 դրամ:   Մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր հուլիսի 12-ին. կայացել էր 5 մլն 60 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 409.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 409.5 դրամ: