Խոյ։ Ձեր հանդեպ աստղերը բարեհաճ կլինեն սիրային հարցերում: Շտապեք սիրահարվել, արդեն ժամանակն է կյանքի այդ ոլորտը եւս կարգավորելու: Հիշեք՝ այս փուլում սկսված սիրային հարաբերություններում նախաձեռնությունը կպահպանեք ամեն պարագայում:
Ցուլ։ Օրը կարող է բավական լարված լինել: Սակայն գործերում հաջողությունը ձեզ կուղեկցի: Կիրակին հաջող կլինի տնային գործերով զբաղվողների համար: Երեկոյան կարող եք զբաղվել ինքներդ ձեզանով, պատրասվել գալիք աշխատանքային շաբաթին:
Երկվորյակ։ Օրը կանցնի հանգիստ, առանց որեւէ անակնկալի: Շատ գործեր, որ թողել եք այսօր իրականացնելու համար, բարեհաջող կերպով կավարտեք: Գերհագեցած օրը կցանկանաք ավարտել գինու կամ օղու շշի ընկերակցությամբ, սակայն հիշեք, որ նման կերպ լարվածությունից ոչ միայն չեք ազատվի, այլ նաեւ հավելյալ խնդիրներ կարող եք վաստակել:
Խեցգետին։ Կձանձրանաք օրվա միապաղաղությունից: Փորձեք ինչ-որ հետաքրքրություն գտնել` լավ ֆիլմ կամ հետաքրքիր գիրք կամ էլ այցելեք կինո ու թատրոն: Թեեւ մեծ է արկածների մեջ խրվելու գայթակղությունը, սակայն հիշեք, որ արկածախնդրությունն այսօր ֆինանսապես ձեզ նեղ վիճակի կարող է հանգեցնել:
Առյուծ։ Այսօր ձեր հետագա կյանքի համար շրջադարձային արժեք ունեցող հնարավորություն կստանաք: Շատ կարեւոր է, որ այն ձեռքից բաց չթողնեք եւ կարողանաք տեր կանգնել այն ամենին, ինչը ձերն է: Հնարավոր է նաեւ՝ փոքր նվերներ ստանաք ընկերներից, որոնք կուրախացնեն ձեզ:
Կույս։ Այսօր դուք պարզապես սխալվելու հնարավորություն չունեք: Ցանկացած արարք, խոսք կամ նույնիսկ միտք այսօր լավ ծանրութեթեւ արեք: Հիմա ժամանակն է, որ ձեր աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբաշխման մասին եւս խոսեք ղեկավարության հետ:
Կշեռք։ Ամեն բան չափազանց սրտին մոտ ընդունելն այսօրվա ամենամեծ սխալը կլինի, որը թույլ կտաք: Թեեւ տհաճ միջադեպեր կլինեն, սակայն օրվա վերջում ամեն բան կհարթվի: Փորձեք ինքներդ ձեզ համար հաճելի զբաղմունքներ գտնել: Ազատ ժամանակ կարող եք ֆիզիկական վարժություններով զբաղվել:
Կարիճ։ Օրը նոր գործեր սկսելու համար այնքան էլ հարմար օր չէ: Որեւէ մեկի հետ մի կիսվեք ձեր պլաններով ու անելիքներով: Խորհուրդ չի տրվում նաեւ մանրուքների հետեւից ընկնել: Ճիշտ կլինի ձեր կողմից պարզապես այսօր լինել քաղաքավարի եւ ոչ մի լուրջ խոսակցություն չունենալ որեւէ մեկի հետ:
Աղեղնավոր։ Այսօր դուք ինքներդ ձեր առաջ խնդիրներ կհարուցեք, ապա կսկսեք դրանք հաղթահարել: Հնարավոր է՝ ոչ խելամիտ քայլերի հետեւանքով շրջապատի մարդիկ ձեզ մեղադրեն թեթեւամտության մեջ: Հատկապես հարվածի տակ են այսօր անձնական հարաբերությունները: Զերծ մնացեք արկածների մեջ խրվելուց:
Այծեղջյուր։ Կարող եք բարդ կատարելի գործեր պլանավորել այսօրվա համար: Հաջող կանցնեն բանակցություններն ու գործնական հանդիպումները: Դուք կկարողանաք ձեզ ցուցադրել լավագույն հատկություններով: Օրը հաճելի անակնկալներ կմատուցի հատկապես սիրելի անձնավորության հետ հարաբերություններում:
Ջրհոս։ Չափազանց լավատեսորեն եք տրամադրված: Ճիշտ կլինի ավելի իրատեսական հայացքով նայել իրականությանը: Շատ հարցեր, որոնք թվում էր, թե պետք է ինքնաբերաբար կատարվեն, պարզապես ձախողվում են այսօր: Մի տխրեք, կյանքում այդպես էլ է լինում: Հիշեք՝ այն, ինչ չի սպանում, ուժեղացնում է:
Ձկներ։ Այսօր ձեզնից արագ կողմնորոշում եւ ակնթարթային արձագանքում կպահանջվի: Միանշանակ, հաջողության կհասնեն նրանք, ովքեր կունենան հենց այս երկու հատկանիշները: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Խուսափեք երկրորդական ծախսերից եւ գոնե առաջիկա տասն օրերի համար վերակազմակերպեք ձեր բյուջեն: