Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում պարզաբանել է, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Դա արվում է այդ անձանց մեկուսացման և թեստավորման նպատակով»,-գրել է նա:

Ավելի վաղ ԴԻանա Գասպարյանը ֆեյսբուքյան լայվում հայտնել էր հետեւյալը. «Հիմա որ դուք քաղաքում տեսնում եք ոստիկանության եւ շտապօգնության մեքենաներ, նրանք չեն եկել վատացած հիվանդներին տեղափոխելու, դա արվում է բացառապես սերտ շփում ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու եւ մեկուսացնելու համար: Իսկ վարակակիրն այս պահին մեկուսացված է, ստանում է բուժում Ինֆեկցիոն հիվանդանոցում, վիճակն այս պահին ծանր չէ: ունի նորմալ ինքնազգացողություն, պարզապես բժիշկների խիստ հսկողության տակ է»։