Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մարտի 12-ին տեղի ունեցան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց ավստրիական ԼԱՍԿ-ին և հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
Մանչեսթերյան ակումբի կազմից գոլերի հեղինակ դարձան նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն, ուելսցի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը, իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը և բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան:
Միաժամանակ ընթացող խաղերում շվեյցարական «Բազելը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց գերմանական «Այնտրախտին», իսկ «Իստանբուլ Բաշակշեհիրը» տանը նվազագույն հաշվով հաղթեց դանիական «Կոպենհագենին»:
Թիմերի պատասխան հանդիպումները նախատեսված են անցկացնել մարտի 19-ին:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ
«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:0
Էդին Վիշչա, 88 (11մ)
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:3 (տեսանյութ)
Սամուելե Կամպո, 27, Կևին Բուա, 73, Ֆաբիան Ֆրայ, 85
ԼԱՍԿ (Ավստրիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:5 (տեսանյութ)
Օդիոն Իգալո, 28, Դենիել Ջեյմս, 58, Խուան Մատա, 82, Մեյսոն Գրինվուդ, 90+1, Անդրեաս Պերեյրա, 90+3